ՎիվաՍել-ՄՏՍ. Արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով
«SMS Հայաստան» ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան մեկնելը և, ցանկացած վայրում, կարելի է շփվել Հայաստանում գտնվող մտերիմների հետ առանց մտահոգվելու SMS-ների արժեքի մասին:
«SMS Հայաստան» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *103*հեռախոսահամար#: Վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան SMS և հնարավորություն կունենա մուտքագրելու հաղորդագրության տեքստը: Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով: