Երևանի երկնքում ուղղաթիռներն ակտիվ են. Այսօր փորձն է
Այսօր առավոտվանից Երևանի երկնքում ուղղաթիռներ են ակտիվորեն թռչում: Զարմացած երևանցիները միմյանցից են հարցում` էս ի՞նչ հաշիվ է:
Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ վաղը առավոտյան` ժամը 09:30-ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունենալու ՀՀ ԶՈւ ավիացիայի, հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այսօր կայանալիք միջոցառման փորձն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները