«Al-Monitor». Ադրբեջանցիները դարձել են վիրտուալ, «վառոդով լի» տակառիկ, որը շուտով կպայթի
«Al-Monitor» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին և «Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը վատթարանում է» վերնագրով հոդված է տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը որոշ կրճատումներով.
«Երբ Խորհրդային Միությունը կազմալուծվեց և երբ Ադրբեջանը ձեռք բերեց անկախություն, մենք հույսեր էինք կապում այս ամենի հետ: Սակայն 22 տարի է անցել և ժողովրդավարության հարցում ոչ մի վոփոխություն տեղի չունեցավ: Ուզբեկստանը և Ղազախստանը ղեկավարում են նույն բռնապետերը, Թուրքմենաստանը նորն ունի: Նավթով հարուստ Ադրբեջանում, կարծես, ակնկալվում էր ամենամեծ առաջընթացը գրանցել: Սակայն այդպես չեղավ: Իլհամ Ալիևը, ով իր հորից ժառանգել էր բռնապետությունը, վերջերս սկսել է սաստկացնել ճնշումը ընդդիմության նկատմամբ: Թուրքիան բարձրաձայնում է Սիրիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, բայց շարունակում լռություն պահպանել Ադրբեջանի հարցում: Բարկանալով եկամուտների անհավասարություններից և կառավարության կոռուպցիայից, ադրբեջանցիները դարձել են վիրտուալ, «վառոդով լի» տակառիկ, որը շուտով կպայթի»,-գրում է պարբերականը:
«Երկրում համակել է խոր անկարգություններ: Ադրբեջանցիները «կուշտ են» կոռուպցիայից և գործազրկությունից: Փոքր միջադեպերը կարող են մեծ անկարգություններ ժայթքելու ռիսկի հանգեցնեն, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Իսմայիլիում: Իրական պատճառն այն է, որ մարդիկ այլևս չեն ցանկանում իշխանությունների կոռուպցիոն հանցագործությունների հարցում հանդիսատեսի դերում հանդես գալ: Այսպես սկսվեց մարդկանց ահաբեկելու գործընթացը: Գաղափարն այն է, որ մի քանիսին բանտ նետելով, մյուսների բերանները կփակեն: Սա անխոհեմ քաղաքականություն է»,-նշել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան:
«Երկրում դեռ կոռուպցիան կա, դա այն է, ինչ մենք կոչ ենք անում, խավիարային դիվանագիտություն: Փող և նվերներ են խաղարկվում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում: Դրա համար էլ Խորհուրդը մերժեց Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը: Ավելի քան 100 անդամ դեմ քվեարկեց՝ աջակցություն ցուցաբերելով այն ռեժիմին, որը մարդկանց՝ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով բանտ է նետում: Այդ անդամները պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր բանտում հայտնված անձանց համար: Թուրք խորհրդարանականները` թե՛ իշխող կուսակցությունից, թե ընդդիմությունից նրանց թվում էին»,-նշել է վերջինս: