Ապոկալիպսիս առայժմ չի նշմարվում կամ` դատողություններ ուղերձների մասին

 Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր իշխանությունները, կառավարություններն անսխալական չեն եղել: Սա փաստ է: Միաժամանակ սակայն, սխալ է պնդումը, թե կառավարություններից որևէ մեկը «հարյուր տոկոսով սխալ» քաղաքականություն է վարել, ինչպես սիրում են հայտարարել մեր որոշ գործիչներ ու որոշ կուսակցությունների պաշտոնական օրգաններ:

Պարզ է, որ «հարյուր տոկոսանոց սխալ» քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր պարզպաես գոյություն չէր ունենա: Ասել կուզեմ, որ բոլոր կառավարություններն էլ` մեկը շատ, մյուսը քիչ, օգտագործել են օրվա հնարավորություններն ու ռեսուրսները` լուծելու օրակարգում եղած առաջնային խնդիրները: Որքանո՞վ հաջող, պարզ կդառնա միայն որոշակի ժամանակ անց:

Բնականաբար, ընդհանուրի համատեքստում նույն գնահատականը վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը: Հայաստանի որևէ կառավարություն, ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ լայն իմաստով չի ձախողվել: Խնդիրներ եղել են (որոնք նաև դժգոհություն են հարուցել), բայց մեծ հաշվով, հատուկենտ են էպիզոդները, երբ խնդիրները պայմանավորված են եղել Հայաստանից ու նրա իշխանություններից կախված գործոններով: Մի խոսքով` ինչ-ինչ, բայց Հայաստանի բոլոր կառավարությունները կարողացել են արդյունավետ օգտագործել օրվա ռեսուսրները, միջազգային ու տարածաշրջանային կոնյուկտուրան, տվյալ պահի արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար: Ըստ էության, դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ Ռուսաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Վրաստան և բազմաթիվ այլ տարաձայնությունների ու խնդիրների պայմաններում, Հայաստանին հաջողվել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլորի հետ: Եվ նաև դա է պատճառը, որ մեծ հաշվով Հայաստանի քաղաքական դաշտում արտաքին օրակարգի առումով առկա է կոնսենսուս:

Տարբեր շարքային գործիչների ու պաշտոնական օրգանների ապոկալիպտիկ վերլուծություններն ու մեկնաբանությունները, բնականաբար, չեն դիտարկվում: Դիտարկվում են միայն կուսակցական լիդերների կամ դրանց ղեկավար մարմինների պաշտոնական դիրքորոշումը: Իսկ դրանց բովանդակությունից պարզ է դառնում, որ մեծ հաշվով, Հայաստանն ամենևին էլ կանգնած չէ ապոկալիպսիսի առջև:

Ու չնայած դրան, մամուլը, ավելի ճիշտ` քաղաքական տարբեր խմբավորումների շահերը սպասարկող լրատվամիջոցները, ժամանակ առ ժամանակ գուժում են մոտալուտ կործանման մասին` դա ներկայացնելով որպես կայացած փաստ և դրա հիմքով փորձելով քաղաքական դիվիդենտներ կորզել: Պարզ է, որ այդ գործելաոճը որդեգրածների համար ցանկացած իրադարձություն ընդամենը առիթ է: Եվ պարզ է, որ Հայաստանի նախագահի Լեհաստան կատարած այցը հենց նման առիթներից մեկն էր:
Հայկական փորձագիտական միտքը չգիտես որտեղի՞ց եզրակացրեց, որ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Հայաստանին ուլտիմատում է ներկայացրել: Այսպես է մեկնաբանվել է Լեհաստանի նախագահի այն դիտարկումը , որ «Հայաստանը չի կարող միաժամանակ գործել երկու տնտեսական տարածքում»:

Կոմորովսկու այս հայտարարությունը, կարծես, որևէ հայտնագործություն չի պարունակում: Միջազգային հարաբերություններին քիչ թե շատ տեղյակ որևէ անձ այս ճշմարտությունը գիտի: Մնում է պարզել, թե ինչ կապ ունի դա Հայաստանի հետ:

Ինչպես հայտնի է, «Արևելյան գործընկերության» շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանը Եվրամիության հետ պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագիր: Նշանակո՞ւմ է սա, որ Հայաստանը դրա արդյունքում գործելու ԵՄ տնտեսական տարածքում: Իհարկե` ոչ: Դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանը ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր է կնքում, այնպես, ինչպես որ ԵՄ-ն կնքել է տասնյակ այլ երկրների հետ:

Կոմորովսկու խոսքում ուլտիմատումներ փնտրողներին խորհուրդ կտայի պարզաբանել, թե ինչպե՞ս է NAFTA-ի (Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիր, որ միավորում է ԱՄՆ-ին, Կանադային ու Մեքսիկային) մասնակից Մեքսիկան 2000թ. Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Կամ ինչպե՞ս են նույնն անելու համար բանակցում ՆԱՖՏԱ-ի մյուս մասնակից Կանադան ու ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի (Հարավային ընդհանուր շուկա, միավորում է Բրազիլիային, Արգենտինային, Պարագվային, Ուրուգվային), Կենտրոնամերիկայն ընդհանուր շուկայի (միավորում է Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Նիկարագուա, Սալվադոր) բոլոր անդամները: Ստացվում է, որ կարելի է անդամակցել որևէ ընդհանուր տնտեսական տարածքի ու միաժամանակ ասոցացման համաձայնագիր ունենալ ԵՄ հետ: Այսինքն` Կոմորովսկու հայտարարությունն այդ մասին չէ:

Հետևաբար, Լեհաստանի նախագահի դիտարկումը վերաբերում է այն դեպքերին, երբ խոսքը վերաբերում է ԵՄ անդամությանը: Ու այստեղ դեմ ենք առնում հիմնական հարցադրմանը` արդյո՞ք Հայաստանի համար այժմ ակտուալ է ԵՄ անդամակցելը: Կա՞ նման բան: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունն այսօր ակտուալ քաղաքականության առարկա չէ, ըստ որում` թե Հայաստանի, թե Եվրամիության համար:

Ինչ վերաբերում է խնդրի մյուս կողմին, ապա հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևորագույն դաշնակից է, տարածաշրջանի կարևոր երկիր, և Հայաստանը պետք է համապատասխան հարաբերություններ ունենա այդ երկրի հետ: Սերժ Սարգսյանը հենց սա է ասել, իսկ Կոմորովսկին, ըստ էության, կիսել է կարծիքը (հայ փորձագետները գուցե գիտե՞ն որևէ երկրի ղեկավար, ով համարում է, որ Ռուսաստանն անկարևոր երկիր է, եթե գիտեն, պետք է բարձրաձայն ասվի այդ մասին):
Գալով Եվրասիական միությանն ու Մաքսային միությանը` պետք է հատուկ ընդգծել, որ Հայաստանը երբևէ չի հայտարարել դրանց միանալու մասին: Համագործակցության վերաբերյալ հայտարարություն եղել է, իսկ ահա մասնակցության` ոչ: Ուստի ավելորդ է չեղած բաների շուրջ քննարկումներ անելը:

Ոմանք դավադրություն ու ազդակ են փնտրում ռուս-ադրբեջանական զենքի առևտրի մեջ: Բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանն այսօր ի վիճակի է սպառազինություն ձեռք բերել ցանկացած երկրից, իսկ ահա Հայաստանը` ոչ: Այս իրավիճակում Ռուսաստանին մեղադրել, որ զենք է վաճառում Ադրբեջանին, թերևս ճիշտ չէ: Գուցե ավելի ճիշտ կլինի դատողություններն ու գնահատականները կառուցել այն հիմքով, որ չնայած Ադրբեջանն արագ տեմպերով զինվում է, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նրան չի հաջողվում հօգուտ իրեն խախտել տարածաշրջանային հավասարակշռությունը:

Ինչևէ, պարզից էլ պարզ է, որ Հայաստանն արտաքին ճակատում արել և անում է հնարավոր ամեն ինչ` առնվազն կորուստներ չունենալու և հեռանկարները պահպանելու ուղղությամբ: Դրա արդյունքներն ակնհայտ են: Իսկ եթե ավելի շատ արդյունքներ ենք ուզում, այլ տեղ պիտի փնտրենք: Եթե մենք ի վիճակի չենք սպառել էլեկտրաէներգիայի համար, դրա մեղավորն ամենևին էլ արեգակը չի, որ գիշերները մայր մտնելու «սովորություն» ունի:

Հ.Գ. Բրոնիսլավ Կոմորովսկու հայտարարություններում դավադրություններ ու ուղերձներ փնտրելու կարիք չկա: Իսկ, եթե այնուամենանիվ համարենք, որ Կոմորովսկու հայտարարությունն «ուլտիմատում» էր կամ «ուղերձ», ապա ամենահավանական հասցեատիրոջ կարգավիճակում պետք է դիտարկել Լեհաստանի հարևան Ուկրաինային, որն արդեն իսկ Մաքսային միության հետ համագործակցելու համաձայնագիր է ստորագրել:

Նշեմ, որ Կոմորովսկու հայտարարությունից հետո Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամություն» էր խոստացել: Մնում է պարզել, թե ո՞րն է «ասոցաված անդամը»` ԵՄ անդամության թեկնածուն, պոտենցիալ անդամը, թե՞ մեկ ուրիշ բան: Սա տակավին պարզ չէ, բայց պարզ է, որ ռուս-լեհական դիմակայությունը հիմնականում հատվում է Ուկրաինայում, բայց ուղերձներն այլ առիթներով են տրվում:
Իսկ թե ինչո՞ւ են հայրենի փորձագետներն այդ «ուղերձներն» իրենց վրա վերցնում և երկրին կործանում կանխատեսում, դժվար է ասել: Հավանաբար ուզում են լուրջ տպավորություն թողնել:

Հեղինակ`
Արմեն Մինասյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}