Ցուցադրվեցին ԶՈՒ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակները (Տեսանյութ)
«Էրեբունի» օդանավակայանում այսօր առավոտյան իրարանցում էր. օդ էին բարձրանալու ԶՈւ ավիացիայի, Հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակները. ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին:
Ցուցադրական թռիչքներին հետևած ավիաշոուին ներկա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց հայկական ավիացիայի գործունեությունն ու խաղաղ երկինք մաղթեց քաղաքացիներին և բոլոր օդաչուներին:
«Այսօր, իրոք համաժողովրդական տոն է մեր հասարակության և մեր Զինված ուժերի համար»,-ասաց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, ՀՕՊ-ը և ավիացիացիան Զինված Ուժերի կազմավորման իսկ օրվանից կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, հատկապես ՀՕՊ ստորաբաժանումների դեպքում` հակառակորդին խոցելով, վնասելով և հնարավորություն ստեղծելով, որ ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միշտ խաղաղ պայմաններում լինեն:
Ս. Օհանյանի խոսքով, լինելով երկրի անվտանգության համար առաջին պատասխանատուներից մեկը, ինքը լիովին վստահ է մեր բոլոր ստորաբաժանումների, այդ թվում ավիացիայի հզորության հարցում:
Լուսանկարներն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում