Արսեն Դավթյանը` Եվրոպայի գավաթակիր
Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը մինչև 8 տարեկան տղաների խմբում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Նույն խմբում 3-րդ մրցանակին է արժանացել Ռոբերտ Մուրադյանը: Մինչև 12 տարեկան շախմատիստների մեջ Շանթ Սարգսյանը ստացել է արծաթե պարգև:
Հավելենք, որ մինչև 8 տարեկան աղջիկների խմբում 3-րդ մրցանակը շնորհվել է Աննա Պողոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները