Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը հետևյալն է` Երևանի Փակ շուկան ներքին ու արտաքին տեքսով պետք է մնա այնպես, ինչպես եղել է: ՄԻՊ գրասենյակում Երևանի Ծածկած շուկայի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նախարարության դիրքորոշումը ներկայացրեց նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե որևէ մեկը շինարարություն է ցանկանում իրականացնել, պետք է ունենա շինթույտվություն, այլապես աշխատանքները կատարվում են ինքնակամ: Շինթույլտվություն տրվում է բացառապես համայնքի ղեկավարը:
Գ. Սարգսյանն ասաց, որ «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին տրվել է միայն զրո նիշից ներքև` ստորգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու համար, վերգետնյա մասում շինարարություն իրականացնելու համար թույլտվություն չի տրվել:
Քաղաքաշինության նախարարությունը, ըստ նրա, երկու անգամ դիմել է Երևանի քաղաքապետարանին` դադարեցնելու առանց շինթույլտվությամբ իրականացվող շինարարությունը ու բերել պատմական հուշարձանը նախնական տեսքի, երկու անգամն էլ շուկայի սեփականատերը տուգանվել է:
«Այլ լիազորություններ մենք չունենք»,- ընդգծեց քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
Նախորդող նորություններ`
Փակ շուկա. Մշակութային քաղցկեղը՝ պատմական հուշարձանի «եվրոպատուհանների» տեսքով (Լուսանկարներ)
Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի՞ մի օր չէիր էթում շուկայի դեմը. Սամվել Ալեքսանյան
Փակ շուկայում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել (Լուսանկարներ)
Մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում… Փակ շուկայի ձևափոխումը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան