Պ.Հայրիկյան. Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր կատարվել, ասուլիսի ներկայացավ անվտանգությունն ապահովող աշխատակիցների ուղեկցությամբ: «Պետության նախաձեռնությամբ է իմ անվտանգությունն ապահովվում: Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ»,- ասաց նա:
Կրկնեց, որ մահափորձի կազմակերպիչը ռուսական իմպերիալիզմն է իր ԿԳԲ-ական ցանցով: Պ. Հայրիկանը հավելեց, որ ինքը չի ասում, թե այդ ուժն այսօրվա Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունի:
Միաժամանակ ընդգծեց. «մահափորձը ոչ թե իմ է կատարված, այլ Ձեր»:
Խոսելով գործի առիթով ընթացող դատավարության մասին, Պ. Հայրիկյանն ընդգծեց, որ դատարանը մի քիչ «տարօինակ» պահեց. «Մարդը 100 հազար դոլարի է ստանում անծանոթ մարդկանցից: Դատարանը թող կանչի այդ մարդկանց»:
Նախորդող նորություններ` Հայրիկյանի այսօրվա ցուցմունքից. «Պատվեր կատարողները իրենց երեխաների ապագայի վրա էին կրակում» (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան