Իրանի երկրաշարժը զգացել են Կապանում
Այսօր` ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության 45.400: Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում