ԵՊՀ ռեկտորը հաշվապահների կողմից խոշոր չափի յուրացում կատարելու մեջ իրեն էլ է մեղադրում
«Ժողովուրդը» զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ՝ բուհում ավագ հաշվապահների կողմից խոշոր չափի յուրացում կատարելու փաստի շուրջ: Մեկնաբանելով դեպքը՝ Արամ Սիմոնյանն իրեն նույնպես մեղավոր է համարել: Նա նշել է. «Այս ամենը բացահայտվել է հաշվապահությունում: Ես դիմել եմ դատախազություն: Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քննություն է ընթանում»:
Թերթի հարցին, թե ով է այս իրավիճակի համար մեղավոր, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Դա այս ծրագրի թերությունն է: Քանի որ նրանք էլ մասնագիտացած են և համապատասխան կրթություն ունեն, երևի թե ծրագրի միջոցով կարողացել են այդ մանիպուլյացիան անել: Դիտարկմանը` Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, որ բուհից ահռելի չափով գումար են շորթել, ԵՊՀ ռեկտորը պատասխանել է. «Ինչ բացասական բան կատարվում է բուհում, իհարկե իմ մեղքն էլ կա որպես ղեկավար: Սակայն խնդիրն այն է, որ շատ դժվար է վերահսկել, քանի որ դա ծրագրայի թերություն է»: Ա Սիմոնյանը նշել է, որ դեռ այդ հաշվապահներին աշխատանքից չեն հեռացրել, քանի որ հիմք չունեն, երբ հիմք լինի՝ պետք է հեռացնեն:
Հարցազրույցն ամբողջությամբ`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։