Բակո Սահակյան. Պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման և կենսապայմանների բարելավման ուղղությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է շրջկենտրոն Մարտակերտ և մասնակցել քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի ազատագրումը մեծ տոն է մեր ողջ ժողովրդի համար, և այն իրականություն են դարձրել հայ ժողովրդի լավագույն զավակները, ում սխրանքը միշտ օրինակ կհանդիսանա սերունդների համար:
Նրա խոսքով` հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրանց նպատակների իրականացումն է, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը: Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման և մարտակերտցիների կենսապայմանների բարելավման, մեր անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետև հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար ԼՂՀ նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում