Մարդիկ մի քանի գիշեր մնացել են «Նոյան»-ի առաջ, բերքը փչանում է, ընդունող չկա (Լուսանկարներ, տեսանյութը` շուտով)
Այս պահին «Նոյան» գործարանի դռները փակ են: Գործարանի առաջ Երվանդաշատի, Բաբամակաշատի, Արաքսի ու այլ գյուղերի այգիների ծիրանով բեռնված մարդատար ու բեռնատար մեքենաների հերթը ձգվում է մոտ 5 կմ: Հերթում գտնվողներից մի քանիսն արդեն երեք գիշեր է, մնում են գործարանի առաջ` ունեցած ծիրանի մեկ կգ-ը 50 դրամով մթերման հույսով:
Անքուն գիշերներից հետո գյուղացիների մի մասը քնել է հենց մեքենաների մեջ, մյուսներն էլ բեռնատարների հովին փռված ծածկոցների վրա:
Գյուղացիներին գործարանից ոչ ոք հստակ պատասխան չի տվել, թե երբ են վերսկսելու մթերումը, մինչդեռ ծիրանից հյութը քամվում ու գետնին է թափվում:
Մթերման սպասող մարդկանց դժգոհությունները ներկայացնող տեսանյութն ու լուսանկարները քիչ անց:
Նախորդող հրապարակում`
Մրգաշատցի. «Նոյան»-ում ծիրանն ընդունում են` գյուղացուն ստորացնելով