Քաղաքական 11:03 28/06/2013

Քոթանջյան. Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ, որ ՀԱՊԿ-ը դառնա համաշխարհային անվտանգության բազմագործառութային դերակատար

Հունիսի 26-ից 27-ը, ինչպես արդեն տեղեկացրել է Panorama.am-ը,  Երևանում կայացել է Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բարձր գնահատելով Ֆորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Կազմակերպության զարգացման առավել արդիական խնդիրների վերաբերյալ գիտափորձագիտական Ֆորումների անցկացման փորձի հիման վրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնել միջազգային` ներգրավելով խաղաղության, կայունության և համընդհանուր անվտանգության պահպանման ընդհանուր շահերի համատեքստում հավաքական անվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է  Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի կազմակերպիչներից մեկի` քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի «Խաղաղապահությունը որպես ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի կարևոր տարր. Հայաստանի տեղն ու դերը» վերտառությամբ զեկույցը:

«Հայտնի է, որ զինված հակամարտությունների կանխման և կարգավորման գործում չափազանց կարևոր է խաղաղապահական գործունեությունը, և այդ գործընթացներում առանձին երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն էապես նպաստում է դրանց հեղինակության բարձրացմանը, միջազգային հանրությունում ազգային և կոլեկտիվ շահերի առաջմղմանը, միջազգային անվտանգության համակարգում ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը:
Գիտակցելով միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում խաղաղապահության կարևորությունը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևողականորեն ընդլայնում է այս ոլորտում իր գործունեության համակարգման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքը: Ինչպես գիտենք, 2007թ. հոկտեմբերի 6-ին, Դուշանբեում ստորագրվեց «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին hամաձայնագիրը», որն ուժի մեջ մտավ 2009 թ. :

Ըստ այդ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` խաղաղապահական գործողություններին մասնակցելու համար նախատեսվում է ստեղծել մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետություններին հանձնարարվում է հատկացնել խաղաղապահ թվակազմեր` ըստ իրենց ազգային օրենսդրությունների: Փաստորեն, կոլեկտիվ անվտանգության կազմակերպության շրջանակներում նախատեսվում է ստեղծել մշտական հավաքական խաղաղապահ զինվորական կազմավորում, որն աննախադեպ երևույթ է միջազգային պրակտիկայում: Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն չունի մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Օրինակ` ՄԱԿ-ում գործում է այսպես կոչված «ռեզերվային համաձայնագրերի» համակարգ: Այնպես որ` ՀԱՊԿ-ը կարող է դառնալ առաջին միջազգային կազմակերպությունը, որը կունենա գործելու միշտ պատրաստ «կապույտ սաղավարտավորների» :

Չնայած Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անցել է ավելի քան չորս տարի, և այդ ժամանակահատվածում Կազմակերպության շրջանակներում հետևողականորեն զարգացվել է խաղաղապահ ուժերի կազմավորման և կիրառման համար անհրաժեշտ իրավաքաղաքական բազան (մշակվել են խաղաղապահ ուժերի պատրաստման գծով մեթոդական հանձնարարականները), սակայն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի խաղաղապահական գործունեության համեմատությամբ ՀԱՊԿ-ի գործունեությունը մնում է բավականին պասիվ: Հարկ է նշել, որ խաղաղապահության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների համագործակցությունն ըստ էության դուրս չի գալիս համատեղ զորավարժությունների շրջանակից: 2012 թ. աշնանը Ղազախստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2012» առաջին զորավարժությունը, իսկ հաջորդ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2013 թ. հոկտեմբերին Ռուսաստանում :

Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունների տարածքում խաղաղապահական օպերացիա անցկացնելու մասին որոշումը անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հաշվառմամբ ընդունում է Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ)` հիմք ընդունելով իրենց տարածքում խաղաղապահական օպերացիայի անցկացման մասին այդ անդամ պետությունների պաշտոնական դիմումը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին:
Եվ այսպես. թեև ինչպես Կազմակերպության պատասխանատվության գոտում այնպես էլ դրա սահմաններից դուրս խաղաղապահական օպերացիաների իրականացման մեխանիզմները նորմատիվ առումով սահմանված են, սակայն գործնականում ՀԱՊԿ-ին դեռ չի հաջողվում կոնկրետ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ:

Մինչդեռ Համաձայնագիրը և ՀԱՊԿ-ի խաղաղապահական գործունեության վերաբերյալ այլ հիմքային փաստաթղթերը իրական գործնական նշանակություն կստանան միայն այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը նախաձեռնություն հանդես բերի մեր մոլորակի «թեժ կետերում» ծագած հակամարտությունների կարգավորման միջազգային անվտանգային գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ:
Կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահական գործունեության իրականացումը քաղաքական առումով խնդրահարույց է թվում միայն խաղաղապահական օպերացիաների նպատակադրման և բովանդակության հնարավոր գնահատականների տեսակետից: Այլ կերպ ասած` խոսքը ներքին խաղաղապահության և պատժիչ գործողությունների տարանջատման երաշխիքների մասին է: Ինչ վերաբերում է նման օպերացիաների իրավաքաղաքական իրավազորությանը, ապա դրանց իրականացման համար 3-րդ հոդվածի հանաձայն` պահանջվում է միայն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ ՄԱԿ-ի մանդատը պարտադիր չէ:

Թերևս, ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը իր նորմատիվ իրավական հիմքի իրացման նախնական փուլում ուշադրությունը կենտրոնացներ իր պատասխանատվության գոտու սահմաններից դուրս ծավալվելիք խաղաղապահական գործունեության վրա` ՆԱՏՕ-ի օրինակով ամրապնդելով համագործակցությունը ՄԱԿ-ի հետ և նրա առաքելությունների համար տրամադրելով իր խաղաղապահ ուժերը: Այդպիսի համագործակցության համար կարող է հիմք ծառայել անցյալ տարի ստորագրված «ՄԱԿ-ի Խաղաղապահական գործողությունների դեպարտամենտի և ՀԱՊԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը» : Ինչպես արդեն նշվեց, ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահական օպերացիաներին մասնակցությունը էապես կբարձրացներ ՀԱՊԿ-ի միջազգային անվտանգային հեղինակությունը :

Կազմակերպական-գործնական տեսանկյունից քննարկման կարիք ունեն ՀԱՊԿ-ի մշտական խաղաղապահ հավաքական բրիգադում անդամ պետությունների ներկայացվածության աստիճանի, նրա վերջնական կառուցվածքի մշակման հարցերը` ներկայացված երկրների ռեսուրսային և մի շարք այլ առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչը կապված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության հետ:
Միևնույն ժամանակ կա խաղաղապահական առաքելություններին ՀԱՊԿ-ի մասնակցության մեկ այլ տարբերակ ևս: Ըստ համաձայնագրի 8-րդ հոդվածի` ՀԱՊԿ-ը կարող է հավաքական ռեզերվային համաձայնագրեր կնքել ՄԱԿ-ի հետ, իսկ այդպիսի համաձայնագիր ունեցող յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մասնակցել Կազմակերպության՝ ՄԱԿ-ի մանդատով կամ տարածաշրջանային կազմակերպությունների հովանու ներքո իրագործվող համատեղ խաղաղապահական գործողություններին նախապես այդ մասին Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացնելուց հետո:

Այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է միջազգային հարաբերություններում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մայր ցամաքներում ՄԱԿ-ի մանդատով իրականացվող խաղաղապահական օպերացիաներում: Ըստ այդ պրակտիկայի` ՀԱՊԿ-ը նույնպես կարող է պատասխանատվություն ստանձնել խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու համար: Առանձին երկրներ իրավունք ունեն կնքելու շրջանակային համաձայնագրեր ՀԱՊԿ-ի հետ և խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու Կազմակերպության՝ տվյալ առաքելության համադասման համար լիազորված անդամ երկրներից մեկի հրամանատարության ներքո:

ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահության հաստատության զարգացման համար ոչ պակաս կարևոր խնդիր է նոր հարաբերությունների կառուցումը ՆԱՏՕ-ի հետ` մի բազմափորձ դերակատարի, որն իր հաստատուն առանցքային դերն ունի համաշխարհային անվտանգության համակարգում: Հյուսիսատլանտյան դաշինքի և ՀԱՊԿ-ի առանձին անդամ պետությունների ներգրավմամբ իրականացվող համատեղ խաղաղապահական օպերացիաները կարող են դառնալ այն ելակետային հարթակներից մեկը, որոնց վրա հնարավոր կլինի ստեղծել արգասաբեր համագործակցություն: Այս առումով նպատակահարմար կարող է լինել համատեղ խաղաղապահական գործունեության ծավալումն այն հակամարտային տարածաշրջաններում, որտեղ երկու կազմակերպությունների շահերը համընկնում են:

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով` ուշագրավ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման վերջերս նկատվող միտումները: ՀԱՊԿ-ում գերիշխում է այն տեսակետը, թե Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի երկրներում իրավիճակը կսրվի , և կարող է սպառնալիքի տակ դրվել Կենտրոնական Ասիայի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի անվտանգությունը: Դրանով պայմանավորված` 2011 թ. նոյեմբերի 17-ին ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվեց Աֆղանստանից եկող հնարավոր մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի Գործողությունների ծրագրի նախագիծը :

2011 թ. դեկտեմբերին ես` որպես աֆղանական պատերազմի մասնակից, զեկուցմամբ հանդես եկա ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի՝ Աֆղանստանին նվիրված հատուկ նիստում, իսկ վերջերս հնարավորություն ունեցա Բիշքեքում մասնակցելու ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի կողմից այս արդիական պրոբլեմի քննարկմանը: Իմ կարծիքով՝ ուշադրության է արժանի խաղաղապահական համագործակցության խնդիրների նկատմամբ Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի ամերիկացի փորձագետների ցուցաբերած հետաքրքրությունը: Հեռանկարային է դառնում դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ երկխոսության առաջմղումը ոչ միայն «Ռուսաստան-ԱՄՆ», այլև «ԱՄՆ-ՀԱՊԿ», կամ «6+1», ձևաչափով, որը զուգաչափ է «ՆԱՏՕ-Ռուսաստան», կամ «28+1», ձևաչափով զուգահեռ գործընկերությանը: Դրան կարող է նպաստել համաշխարհային անվտանգության խնդիրների լուծումներ որոնման ասպարեզում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի միջև երկխոսության վերականգնման ուրվագծվող միտումը:

Այս երկխոսությանն աջակցելու և միջազգային խաղաղապահության ոլորտում պետությունների ու կազմակերպությունների միջև համագործակցությանը նպաստելու տեսանկյունից իր ուրույն դերը կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ԱՄՆ-ի գործընկերը, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամը և ՆԱՏՕ-ի գործընկերը, և որն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնադրային ուժերի և գործընկեր երկրների ուժերի կողմից իրականացվող խաղաղապահական օպերացիաներին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում զորավարժություններին մասնակցելու մեծ փորձ:

Հայաստանը 2004 թվականից ներգրավված է ՆԱՏՕ-ի ղեկավարած՝ Կոսովոյում խաղաղապահական ուժերում: 2005-2008 թթ. հայ խաղաղապահները օգտակար փորձ են կուտակել` մասնակցելով Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած խաղաղապահական դաշնադրությանը: 2009 թվականից Հայաստանն իր լուման է ներդրում Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի խաղաղապահական առաքելության մեջ:

Հայաստանի` որպես «խաղաղարար երկրի» հեղինակության վկայությունն է նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL խաղաղապահական առաքելություն հրամանատար պետության՝ Իտալիայի կողմից վերջերս ներկայացված պաշտոնական դիմումը՝ հայկական ջոկատը առաքելության կազմում ընդգրկելու առաջարկությամբ. նա պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ: Ջոկատը Լիբանան ուղարկելու նախադրյալները վերջերս քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Գլխավոր շտաբների պետերը : Դիտարկվում է նաև ՄԱԿ-ի մանդատով Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող խաղաղապահական առաքելությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունը :

Այսպիսով՝ Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի խաղաղապահական տարրի կազմավորման գործում` նպաստելով, որ նա դառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության բազմագործառութային դերակատար:
Ամփոփելով՝ նպատակահարմար ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ կա կենսական անհրաժեշտություն, որպեսզի Կազմակերպության ռազմական բաղադրիչի կազմավորման ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունը դուրս գա զորավարժությունների շրջանակներից և հասնի միջազգային խաղաղարարական օպերացիաներում ակտիվ ներգրավվածության մակարդակի:
Շնորհակալություն»:

Նախորդող հրապարակումներ`
Համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում պետք է բարձրացնել որակական նոր մակարդակի վրա

Բորդյուժա. Զենքի վաճառքն Ադրբեջանին պարզապես բիզնես է


 “СОГЛАШЕНИЕ О МИРОТВОРЧЕСКОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ”: http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=1679
СТРАТЕГИЯ МИРОТВОРЧЕСТВА: http://www.odkb.gov.ru/d/bzzg.htm

УЧЕНИЯ МИРОТВОРЧЕСКИХ СИЛ ОДКБ “НЕРУШИМОЕ БРАТСТВО-2013” ПРОЙДУТ В РФ: http://ria.ru/defense_safety/20130410/931960086.html

См: “МЕМОРАНДУМ О ВЗАИМОПОНИМАНИИ МЕЖДУ ДЕПАРТАМЕНТОМ ОРГАНИЗАЦИИ ОБЪЕДИНЕННЫХ НАЦИЙ ПО ПОДДЕРЖАНИЮ МИРА И СЕКРЕТАРИАТОМ ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ”: Документы по вопросам формирования и функцианирования системы коллективной безопасности Организации Договора о коллективной безопасности, Выпуск 13, Mосква, 2013.

А.И. Никитин, Конфликты, терроризм, миротворчество. Изд. “Навона” М: 2009, с.167

“О ПЛЕНАРНОМ ЗАСЕДАНИИ ГЕНЕРАЛЬНОЙ АССАМБЛЕИ ООН ПО СИТУАЦИИ В АФГАНИСТАНЕ”: http://www.odkb.gov.ru/start/index_aengl.htm

“О ЗАСЕДАНИИ ПОСТОЯННОГО СОВЕТА ПРИ ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ”: http://www.odkb.gov.ru/start/index_aengl.htm

ВОЗГЛАВЛЯЕМАЯ НАЧАЛЬНИКОМ ГШ ВС РА ДЕЛЕГАЦИЯ ОТБЫЛА В ИТАЛИЮ:
http://www.mil.am/1371452717

ГЕОГРАФИЯ АРМЯНСКИХ МИРОТВОРЦЕВ РАСШИРЯЕТСЯ: КОСОВО, АФГАНИСТАН, ЛИВАН И СЕВЕРНАЯ АФРИКА: http://xn--c1adwdmv.xn--p1ai/news/fd-abroad/armenia/1669225.html



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}