Սիրիական ճգնաժամ. Սիրիայում զարգացումները գնալով նմանվում են «բոլորը բոլորի դեմ» պատերազմի

 Անցած շաբաթ` Հյուսիսային Իռլանդիայում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ անդամ-երկրների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Սիրիայի հիմնախնդիրն էր: «Յոթնյակը»` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և Իտալիան, հանդես էին գալիս Սիրիան առանց Բաշար Ասադի դիրքերից, իսկ ահա Ռուսաստանը շարունակում էր «ատամներով պահել» Մերձավոր Արևելքում իր միակ հենակետերը: Հանդիպման մասնակիցները թեև տարաձայնություններ ունեն Սիրիայի հիմնախնդրի հանգուցալուծման արդյունքների շուրջ, սակայն այս պահին նրանց միավորում է կարծիքը, որ առաջին հերթին պետք է արյունահեղությունը դադարեցվի և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Գագաթնաժողովի վերջնական կոմյունիկեում նշվում է, որ G8-ը հանդես է գալիս ճգնաժամի քաղաքական կարգավորման օգտին:

Չնայած այս մոտեցմանը տրամաբանված լինելուն, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը բավականին բարդ է թվում: Առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմն այստեղ բազմաշերտ է ճիշտ այնքան, որքան բազմազան է երկրի բնակչության էթնոկրոնական կազմը:
Դժվար է ասել, որ Սիրիայում պատերազմն ընթանում է երկու կողմերի միջև: Իրականում այն ոչ թե կառավարական բանակի և ընդդիմադիր ապստամբների միջև պատերազմ է, այլ պատերազմ զանազան խմբավորումների և պարտիզանական խմբերի միջև, որում ներգրավված են նաև կանոնավոր զորքերը: Այդ բազմազանության մեջ շատ դժվար է նույնացնել, թե կրոնական ու էթնիկական խմբավորումներից որը ում կողմից է ներգրավված պայքարում և արդյո՞ք դրանք պայքարում են միայն կառավարական զորքերի դեմ, թե նաև միմյանց հետ:
Այսպես` օրինակ Սիրիայի բանակի կողքին կռվում են այսպես կոչված «Շաբիհա» շարժման անդամները: «Շաբիհայի» ստորաբաժանումները ստեղծվել են 1980-ական թվականներին՝ Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի հարազատներ Նամիր Ասադի և Ռիֆաթ Ասադի կողմից: Միջազգային հանրության շրջանում «Շաբիհան» առավել հայտնի դարձավ 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտության ընթացքում: Ընդհանուր առմամբ, «Շաբիհա» ասելով հասկանում են զանազան ասադամետ զինված խմբավորումներին, որոնք հիմնականում կազմված են ալավիներից և շիա մուսուլմաններից:
Ավելի բազմաշերտ ու խճանկարային է Սիրիայի ընդդիմության ընդհանուր պատկերը: Ընդդիմությունն ունի իր քաղաքական և ռազմական թևերը: Քաղաքական խմբավորումների մեջ մտնում են Սիրիայի ազգային խորհուրդը, Սիրիայի ազգային կոալիցիան, Ժողովրդավարական փոփոխությունների ուժերի ազգային համակարգող հանձնաժողովը: Ռազմական թևն էլ ավելի բազմազան է: Բացի այն հանգամանքից, որ դրանք հիմնականում կազմավորված են էթնոկրոնական ընդհանրության հիման վրա, այդ խմբավորումները դասակարգվում են նաև ըստ նպատակադրումների: Արդյունքում ընդդիմության ռազմական թևում առանձնացվում են չափավորները, ծայրահեղականները, ինչպես նաև ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչները:
Սիրիայի ընդդիմության ներսում վերադասավորումների նոր փուլի մեկնարկ համարվում է 2011 թվականը, երբ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմը: Սկզբնական շրջանում Ասադի ռեժիմի հակառակորդի դերում հանդես էր գալիս Սիրիայի ազգային խորուհրդը, այնուհետ ձևավորվում է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիան: Այն ստեղծվել է 2012 թվական նոյեմբերին` Կատարի մայրաքաղաք Դոհայում (ոմանց կարծիքով` դա տեղի ունեցավ Կատարի իշխանությունների անմիջական մասնակցությամբ, հովանավորությամբ և ֆինանսավորմամբ), և հանդես է գալիս որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Ստեղծման ժամանակ կառույցի նախագահ ընտրվեց Դամասկոսի Օմայան մզկիթի նախկին իմամ Ահմադ Մոազ Խատիբը, ով սակայն, ընդամենը վերջերս` 2013 թվականի ապրիլ 21-ին, իր լիազորությունները վայր դրեց: Փոխնախագահներ ընտրվեցին նախկին խորհրդարանական Ռիադ Սեյֆը և երիտասարդ ակտիվիստ Սուհեյր Ատասին: 2013 թվականի մարտի 18-ին Ազգային կոալիցիան Թուրքիայում Սիրիայի անցումային կառավարության վարչապետ ընտրեց ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ քուրդ Ղասան Հիթոյին:

Բացի այդ, Սիրիայում գործում են ընդդիմադիր այլ խմբավորումներ ևս՝ «Ազգային ժողովրդավարական միավորումը» (National Democratic Rally), «Սիրիայի հեղափոխության գլխավոր հանձնաժողովը» (Syrian Revolution General Commission), «Սիրիայի ազգային ժողովրդավարական խորհուրդը» (Syrian National Democratic Council) և այլն:

Սիրիայի ազգային կոալիցիայի ռազմական խորհրդի մեջ մտան Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները: Նրա ձևավորման մասին հայտարարվել էր 2011 թվականի հուլիսի 29-ին` ինտերնետում հայտնված տեսանյութի միջոցով: ՍԱԲ-ի հրամանատարը հիմնադրման պահին Ռիադ Ալ-Ասադն էր, ով 2013 թվականին Դեր Զորում ծանր վիրավորվեց: Ըստ շրջանառվող լուրերի` նրա մեքենայում ռումբ էր տեղադրված եղել: Սիրիայի ազատ բանակի հրամանատարությունը հիմնականում կազմված է Սիրիայի զինված ուժերի նախկին սպաներից ու զինվորականներից, իսկ անդամները մեծամասնամբ սուննի արաբներ են, կան նաև քրդեր, թուրքմեններ, պաղեստինցիներ և դրուզներ: Այն համալրվում է նաև տարբեր երկրներից ժամանած վարձկան զինվորներով: Նրանք ակտիվորեն գործում են Իդլիբ, Համա, Հոմս, Հալեպ, Ռաստան, Դերաա, Հաուրան, Դեր Զոր, Աբու Քամալ շրջաններում, այսինքն այն վայրերում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: ՍԱԲ-ի համագործակցությունը Սիրիայի ազգային կոալիցիայի հետ սկսվել էր 2011 թվականի դեկտեմբերին: Այժմ Սիրիայի ազատ բանակի հրամատարը գեներալ Սալիմ Իդրիսն է: Սիրիայի ազատ բանակը իր գործառույթները հիմնականում իրականացնում է Թուրքիայից: Այն համագործակցում է տարբեր ընդդիմադիր, այդ թվում և ահաբեկչական խմբավորումների հետ: Այժմ նրա կազմի մեջ մտնում են 50.000-80.000 մարտիկներ:

Սիրիայի ազատ բանակի կողքին կռվում են նաև «Սիրիայի ազատագրական բանակ» (Syrian Liberation Army, այն թույլ խմբավորում է, որ գործում է Իդլիբ նահանգում և հիմնականում կազմված է զինված քաղաքացիներից, ովքեր միացել են ապստամբությանը), «Սիրիայի ազգային փրկության ճակատը» (The National Salvation Front in Syria), «Ֆարուկի գումարտակները» (Al Farouq battalions, որոնք հիմնականում գործում են Հոմս նահանգում, ինչպես նաև պահում են թուրք-սիրիական սահմանը), «Սիրիայի ազատագրական ճակատը», (Syrian Liberation Front, որը ձևավորվել է 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ճակատի մեջ մտնում են բազմաթիվ զինված իսլամիստներ՝ «Շամի բրիգադի արծիվներ» խմբավորման հրամանատար Ահմեդ Աբու Իսայի գլխավորությամբ, ում նպատակն է Սիրիայում հաստատել իսլամական նորմերով պետություն, խմբավորման կազմում հաշվվում են 35.000-40.000 մարտիկ), «Սիրիայի իսլամական ճակատը» (Syrian Islamic Front, ձևավորվել է 2012 թվականի դեկտեմբերին, միավորված են 11 զինված ապստամբական խմբավորումներ, այդ թվում և «Շամի ազատագրման իսլամական շարժումը» (Islamic Ahrar al-Sham Movement), որի նպատակը նույնպես իսլամական պետության ստեղծումն է: Նրանց թիվը տատանվում է 13,000 - 25,000-ի սահմաններում):

Արաբների կողքին կռվում են նաև Սիրիայի բնակչության մաս կազմող քրդերը: Այսպես, իր կազմում գերազանցապես զինված խմբավորումներ ներառող «Ժողովրդական պաշտպանական միությունները» (YPG – Popular Protection Units) գործում են քրդաբնակ տարածքներում: Որոշ տեղեկությունների համաձայն` այն հավատարիմ է PKK-ին` Քրդական բանվորական կուսակցությանը: YPG-ին ձգտում է ավելի շատ երկու կողմերի հետ հավասարակշռություն պահել` հետագա դժվարություններից խուսափելու համար և չի ձգտում անկախանալ Սիրիայից, այլ պահանջում է ձեռք բերել ինքնավարություն: YPG-ն կենտրոնացած է կին-մարտիկներ պատրաստելու վրա:

Այսպես կոչված չափավոր ընդդիմության կողքին Սիրիայում մարտնչում են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, որոնք մեծ սպառնալիք են ոչ միայն Սիրիայի, այլ նաև տարածաշրջանի ու եվրոպական մի շարք երկրների համար: Այդ ահաբեկչական խմբավորումնեը հայտնի են իրենց վայրագություններով, եղել են նաև մարդակերության դեպքեր: Սիրիայում գործող ամենահայտնի և դաժան ահաբեկչական խմբավորումներից է «Ջաբհաթ Ալ-Նուսրան» («Հաղթանակի ճակատ»), որը կապված «Ալ-Կաիդայի» հետ:
«Ջաբհաթ Ալ-Նուսրայի» և Սիրիայի ազատ բանակի հետ համագործակցող խմբավորումներից են «Շամի ազատագրման իսլամական շարժումը», որը գործում է Սիրիայի հյուսիսում` Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում: Նրանց թիվը հասնում է մոտ 10.000-ի: Այն սալաֆիական խմբավորում է` կազմված հարյուրավոր լոկալ զինված խմբավորումներից: Նրանց նպատակն է Սիրիայում հաստատել շարիաթական նորմերով պետություն:
«Թաուհիդի բրիգադը» (Tawhid Brigade ) գործում է Հալեպում: Այն հանդես է գալիս Իսլամական կառավարություն ստեղծելու կոչով, սակայն նշում է, որ կրոնական փոքրամասնություններին հետ պետք է վարվել հավասար քաղաքացիների պես:
Ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Իսլամի բրիգադ»-ը (Islam Brigade), որը հիմնականում գործում է Դամասկոսում: Այն իրականացնում է ահաբեկչական գործողություններ, որից ամենահայտնին 2012 թվականի հուլիսին Դամասկոսում Ազգային անվտանգության շենքի մոտ իրականացրած պայթյունն էր: Ահաբեկչության ժամանակ զոհվել էին Սիրիայի բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նկարագրվածն ամենևին էլ ողջ պատկերը չէ: Տեղեկատվության բացակայության պայմաններում շատ դժվար է որոշակիացնել, թե տվյալ պահին Սիրիայում ովքեր և ում դեմ են մարտնչում: Փաստ է այն, որ առայժմ չկա ապստամբ խմբավորումներին միավորող ու վերահսկող որևէ ինստիտուտ կամ անձ, ով կարող էր հավանական բանակցությունների սեղանին որոշումներ կայացնել բոլորի անունից: Ակնհայտ է, որ մոտ ապագայում նման անձի կամ ինստիտուտի ի հայտ գալը քիչ հավանական է: Ուստի Սիրիայում զարգացումները գնալով նմանվում են «բոլորը բոլորի դեմ» պատերազմի և, կարծես, ենթական չեն քաղաքական կարգավորման:

Նախորդ հրապարակումներ՝
Սիրիական ճգնաժամ. Իսլամիստները Սիրիայի համար շարիաթական ապագա են տեսնում 

Սիրիական ճգնաժամ. Ով ով է ալեկոծվող Սիրիայում 

Հեղինակ` Արմինե Բեյբության, արաբագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}