Անհայտ կորածների հիշատակը հարգել են նաև Արցախում
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախորդող հրապարակում`
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. «Այսօրը նաև հաղթական խաղաղությունը պաշտպանելու պատգամ է»