Ինչո՞ւ հանկարծ կովկասցի պահպանողական տղամարդիկ դարձան սոցցանցերի զոհը (Տեսանյութ)
Իրական կյանքում հարաբերություներ կառուցել չկարողանալը միանգամից դյուրին է դառնում սոցիալական կայքերում, դրա պատճառը ժամանակի հրամայականից զատ նաև սոցիալականն է: Այս կարծիքին է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը՝ ում հետ զրուցեցինք սոցիալական կայքերում ակտիվացող շփումների, փոխհարաբերությունների վերաբերյալ, որոնք միտում ունեն իրական կյանքում զիջելու, իրենց տեղը վիրտուալին:
«Սոցիալական կայքերը դարձան մի վայր, որտեղ մարդիկ հեշտությամբ ձեռք բերեցին, հմտացան հարաբերություններ կառուցելու, հաղորդակցվելու մեջ. իսկ ո՞ւր են տանում ինչի՞ են հանգեցնում այս հմտություները…արդյոք դա տեղափոխվե՞ց իրական կյանք, օգտագործվե՞ց ռեալիզացվե՞ց իր ողջ ներուժով, թե դա ձեռք բերվեց ու դարձավ ընդամենը կախվածություն: Որպես կանոն մարդիկ վիտուալ փոխհարաբերություններից այն կողմ ավելի բարձր մակարդակի հարաբերությունների չեն անցնոււմ, քանի որ այստեղ չկա պատասխանատվություն,չկա պարտավորություն»,-ասում է հոգեբանը:
Ինչ են փնտրում հատկապես զբաղվածություն ու ամուսնական կարգավիճակ ունեցող տղամարդիկ FB սոցցանցում կեսգիշերից հետո, հարցնում եմ հոգեբանին:
«Առիթներ եղել են և հոգեբանական տեսանկյունից հետազոտությունների համար վերլուծել ենք սոցիալական կայքերերում խիստ անձնական բնույթի շփումների տեքստեր, մասնագիտական տեսանկյունից կարելի է եզրակացնել հիմնականում մի բան՝ մարդը միայն շփման կարիք ունի և ունի պիտանելի լինելու չբավարարված ցանկություն: Անձն այդպիսին է, նա անկախ իր սոցիալական և անձնական հարաբերությունների կարգավիճակից, միշտ գնահատված լինելու, իրեն պիտանի զգալու ցանկություն ունի: Եվ ծանրաբեռնված առօրիայում շփումների համար ժամանակ չունեցող մարդիկ իրենց նոր ծանոթությունների նոր կառուցվող հարաբերություններում հենց դա են փնտրում»,-պատասխանում է հոգեբանը:
Գոյություն ունի նաև «Կյանքի կեսի» ճգնաժամ հասկացությունը ՝ 30-60 տարեկան անձանց մոտ, սակայն միևնույն ժամանակ մենք մոռանում ենք մի շատ կարևոր բան՝ սոցկայքերը ընդամենը ցավազրկողի դեր են կատարում, ոչ թե բուժում, և հետևապես այս «փրկությունը» միայն ժամանակավոր բնույթ է կրում, ոչ ավել:
Թե ինչպես կովկասցի պահպանողական տղամարդկանց խժռեցին սոցկայքերը և առնվազն քանի ընտանիքի ներդաշնակություն է խաթարվել, քանիսն են ընդհանրապես քայքայվել դրա հետևանքով՝ ներկայացնում է հոգեբանը՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Սյուզի Բադոյան