
Սևանի հանրային լողափերում կան երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ
Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն:
Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու: Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:
«Պետությունը ամեն հնարավորը իրականացրել է, որպեսզի հանրային լողափերում հանգստացողները կարողանան հավուր պատշաճի անցկացնել իրենց հանգիստը»,-այս մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր այցելության ժամանակ: