Օրինակելի ծառայող էր. հարազատներն ու ՌՈ-ն դեռ փնտրում են զորամասն ինքնակամ լքած զինծառայողին
«Բոլորս փնտրում ենք` ռազմական ոստիկանությունն իր հերթին, մենք` ընկերներով ու բարեկամներով մեր հերթին ենք փնտրում, բայց դեռ որևէ տեղեկություն չունենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Լուսակերտի զորամասն ինքնակամ լքած 21-ամյա զինծառայող Տարոն Հայրունու ընկերը` Հայկազ Ղահրամանյանը:
Նա ասաց, որ զորամասից հեռանալուց առաջ հարազատներից որևէ մեկի հետ կապ չի հաստատել, ոչ մի ընկերոջ հետ չի զրուցել: Պատմելով ընկերոջ մասին, Հայկազ Ղահրամանյանն ասաց, որ Տարոնը ծառայության մեջ է եղել, օրինակելի զինծառայող էր, որ հրամանատարության հետ ոչ մի խնդիր չի ունեցել, իսկ երբ էլ փորձել է դուրս գակլ զորամասից, միշտ օրինական ճանապարհով է դուրս եկել: «Ռազմական ոստիկանությունն այս պահին ամեն ինչ անում է Տարոնին գտնելու համար, հույս ունենք, որ կգտնվի», -փոխանցեց ընկերը:
Նախորդող հրապարակում. Լուսակերտի զորամասն ինքնակամ լքած զինծառայողին հարազատները փնտրում են