Լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը հիասթափված չէ... «Լույս եմ տեսնում»
65-ամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը մեծ եռանդով է հանդես գալիս միջոցառումների ժամանակ, «ինչքան էներգիաս բավարարի, իմ սիրած գործը անելու եմ»... Սակայն:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՄԻՊ գրասենյակը տարածել էր մի հաղորդագրություն, ըստ որի՝ «Վլադիմիր Հակոբյանը հայտնի լարախաղաց է և երկար տարիներ զբաղվել է իր սիրած աշխատանքով, սակայն վերջին շրջանում մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում, և նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել: Այս առիթով Վլադիմիր Հակոբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրությույուն է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն»: Նախարարությունը պատասխանել է ՄԻՊ-ին:
«Պատվիրում են խմբերին՝ երգում, պարում են, սակայն արվեստի այս տեսակը կործանման եզրին է, չկան շարունակողներ»,- Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց լարախաղացը: Ըստ նրա, պետական մակարդակով հրավեր հազվադեպ է ստանում, չնայած հիասթափված չէ «շատ երիտասարդների նման», արդեն «լույս է տեսնում»:
Այսօր նա հրավերներ է ստանում տարբեր անհատների կողմից՝ հարսանիքների, կամ այլ միջոցառումների ժամանակ իր արվեստը ներկայացնելու համար: Վճարում են տարբեր. 60 հազար, 50 հազար. «Երեք հոգի ենք, բաժանում ենք մեր մեջ, ես վարորդը, քանի որ մեքենա չունեմ, և կողքից ինձ օգնողը»: Նա ասաց, որ եղել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, նաև Արցախում:
Վ. Հակոբյանը մեկ այլ դժգոհություն էլ ունի. «Տաս տարուց ավել է ինձ ներկայացրել էին վաստակավոր արտիստի կոչման, բայց ամեն տարի ասում են մյուս տարի, մյուս տարի»:
Panorama.am-ը կարող է ցանկացողներին անհրաժեշտության դեպքում տրամադրել Վլադիմիր Հակոբյանի հեռախոսահամարը, ինչն անհրաժեշտ չենք համարում տեղադրել կայքում: Նշենք նաև, որ մշակույթի նախարարությունում էլ չգիտեն լարախաղացի հեռախոսահամարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան