Պատվեր է. Հոգեբանն ու Սոցիոլոգը` «Բլումբերգ»-ի աղյուսակի մասին
«Բլումբերգ»-ի ներկայացրած տվյալները` երկրների բարոյականության մասին խիստ կասկածելի են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հոգեբան Սրբուհի Գևորգյանը: Նրանք հնարավոր են համարում, որ վարկանշային նման ցուցանիշներն ու դրանց հրապարակումը պատվերի արդյունք են:
«Հայաստանին հանրության առջև նսեմացնելու քայլ կարող է լինել սա»,-նման դիտարկում արեց Ա. Ադիբեկյանը:
Ներկայացնելով մի քանի ցուցանիշներ` Հայաստանում թմրամոլության, հարբեցողության, խաղատներ այցելության վերաբերյալ ու դրանք համեմատելով հարևան Վրաստանի ու Ադրբեջանի հետ, սոցիոլոգը դրանք անհավանական համարեց:
Մասնավորապես, Բլումբերգի ներկայացմամբ, Հայաստանում կա 160 հազար թմրամոլ, մինչդեռ Առողջապահության նախարարության օրեր առաջ հրապարակած վիճակագրության համաձայն, նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է 4332 թմրամոլ:
Ըստ հոգեբանի, ընդհանրապե նշված չէ, թե հարցումն ինչ չափանիշներով ու մեխանիզմներով է անցկացված, նշված է, որ վարկանշային ցուցակը կազմված է ՄԱԿ-ի և ԱՀԿ ներկայացրած տվյալների հիման վրա: Ա. Ադիբեկյանն օրինակ բերեց, երբ հարևաններից մեկը` Ադրբերջանը անգրագետ ու կիսագրագետ վիճակագրություն է ներկայացնում այդ կառույցներին:
Ս. Գևորգյանը նկատել է, որ մի շարք ոլորտներում Հայաստանում դրական դինամիկա կա, մինչդեռ հարևան երկրներում հակառակ միտումն է, սակայն հարևան Վրաստանն ու Ադրբեջանն առաջին տասնյակում չկան:
Բանախոսները հրատապ են համարում Հայաստանի կողմից նմանատիպ ուսումնասիրության անցկացումը և սեփական տվյալներ հրապարակելը: Նրանք համոզված են, որ դրա արդյունքում ստացված տվյալները լիովին տարբերվելու են «Բլումբերգ»-ի հրապարակածից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բլումբերգ»-ը հրապարակեց մի աղյուսակ, ըստ որի ամենաշատը դեպի արատավոր երևույթները հակված երկրների ցանկում Հայաստանը 4-րդն է` Չեխիայից, Սլովենիայից ու Ավստրալիայից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան