Մասսայական թունավորում Դավթաշեն գյուղում. Նախնական վարկածով, պատճառը խմելու ջուրն է
Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում: Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ: ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա