Ղարմետաքսկոմբինատի տարածքում կբացվեն մի շարք արտադրամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը ծանոթացել է բուրդի վերամշակման, թելի, կտորի, գորգագործական արտադրամասերում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Բակո Սահակյանը կարևորել է նման փոքր ձեռնարկությունների առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից՝ հավելելով, որ դրանք կնպաստեն նաև Արցախում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում