«Այլ երանգավորում չէի ցանկանա տալ կատարվածին. սպասենք». Շ.Թորոսյան
«Քանի որ ծեծկռտուք իսկապես եղել է, Արմենը մասնակցել է, և բացի Արմեն Չախալյանից ուրիշներն էլ են ձերբակալված, այլ երանգավորում չէի ցանկանա տալ կատարվածին. սպասենք»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Վահագն Չախալյանի հայտարարությունն այն հատվածը, որում նա հետևյալ միտքն է արտահայտում.
«Օրենքի առջև հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռևս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սաակաշվիլի-Մերաբիշվիլի ռեժիմի նախկին կամակատարները»:
Շիրակ Թորոսյանը նշեց նաև, որ դեռևս որևէ նորություն չկա և Արմենի, ինչպես նաև մյուս ձերբակալվածների հետագա ճակատագրի հետ կապված նոր բան ասել չի կարող` սպասում են:
Հիշեցնենք, ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայրը ձերբակալվել է ուրբաթ օրը Նինոծմինդայում ծեծկռտուքի այլ մասնակիցների հետ միասին:
Նախորդիվ`
Շ.Թորոսյանը հաստատեց` Չախալյանին իսկապես բերման են ենթարկել