Թուրքիայի հակառավարական ցույցերին միացել են նաև նույնասեռականները
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել է «բազմազանության երթ», որին մասնակցել են արվամոլներ, լեսբուհիներ, բիսեքսուալներ և տրանսֆիստիտներ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» թերթը, վկայակոչելով «BBC»-ին, հայտնում է, որ երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, և ենթադրվում է, որ դա մինչև օրս Թուրքիայում կազմակերպված նման բնույթի ամենամեծ երթն է եղել:
Այդ մարդաշատությունը բացատրվում է Գեզիի հետ կապված քաղաքացիական խռովություններով: Երթի մասնակիցները ոչ ավանդական սեռական կողմնորոշումը խորհրդանշող ծիածանի դրոշներ են ծածանել: Նրանք իրենց երթը սկսել են Թաքսիմի հրապարակից և ուղղություն վերցրել դեպի Թյունել հրապարակ:
Երթի ժամանակ հնչել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են` «Մի լռիր, գոռա», «Նույնասեռականները գոյություն ունեն», «Սեր, սեր, ազատություն, հեռու մնա ատելություն», «ֆաշիզմի դեմ` ուս ուսի»:
Նշվում է, որ նման երթեր Թուրքիայում սկսել են կազմակերպվել 2003 թվականից Ստամբուլի Իսթիկլալ պողոտայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում