Վայոց Ձորի նախկին մարզպետը վերականգնե՞լ է բյուջեից հափշտակված գումարի մի մասը
Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը մարզում դիզելային վառելիքի բաշխման հետ կապված յուրացումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում փոխհատուցել է պետությանը հասցված 15 մլն դրամ գումարից 8 մլն դրամը: Մեր ունեցած այս տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց պարոն Բագրատյանից, սակայն վերջինը հարցը լսելուն պես ասաց, որ այդ հարցով կարող ենք դիմել Հատուկ քննչական ծառայություն ու անջատեց հեռախոսը:
Հատուկ քննչական ծառայությունից ասացին, որ մամուլի քարտուղարը տեղում չէ և մեր հարցերին կպատասխանի ավելի ուշ: Սակայն նկատենք, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հիշատակել էր փոխհատուցված 8 մլն դրամի մասին, սակայն չէր նշել, թե մասնավորապես ով է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, որը տեղի էր ունեցել Վայոձց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի պաշտոնավարման տարիներին:
Այժմ նույն գործի շրջանակներում կալանքի տակ է Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, որի հարազատներն ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ Մկրտչյանը միջին օղակի պաշտոնյա է եղել և կատարել է մարզպետի հանձնարարությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները