Վիլլաշ-Բոաշ - Վիլյա` բանակցություններ հեռախոսազանգով
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը «Բարսելոնի» հարձակվողԴավիդ Վիլյային ձեռք բերելու հույսը չի կորցնում:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, մարզիչը ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում հեռախոսազրույցի միջոցով: Վիլլաշ-Բոաշը մտադիր է անցնել 4-3-3 սխեմային և Վիլյային տեսնում է կամ եզրերից մեկում, կամ հարձակման գծի կենտրոնում:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը պատրաստ է բաժանվել իր հարձակվողից, եթե նրա դիմաց վճարեն 12 մլն ֆունտ ստեռլինգ: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան», որը, ինչպես և «Տոտենհեմը», հաջորդ մրցաշրջանում չի մանակցի Չեմպիոնների լիգայի մրցաշարին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վիլյան մասնակցել է Պրիմերայի 28 հանդիպման` դառնալով 10 գոլի հեղինակ, սակայն նա դժգոհ է թիմում իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները