ՎիվաՍել ՄՏՍ. ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ դառնալու ևս մեկ արագ տարբերակ
Այսուհետև բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ՝ անկախ նրանից գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են թե՝ ոչ:
ՎիվաՍել ՄՏՍ ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, անհրաժեշտ է պարզապես այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը: Միակ անհրաժեշտ նախապայմանն այն է, որ բջջայինի միջոցով գրանցվելու ժամանակ մուտքագրած անձնական տվյալները համապատասխանեն ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներին և բջջային հեռախոսահամարի քարտը, որի միջոցով անձը գրանցվել է որպես ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ, լինի նրա մոտ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: