Դատախազությունը լրացուցիչ նյութեր է պահանջել ՎՊ-ից
Երեկ Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար: Դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել:
«Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Տռուզյանն ասել է, որ ներկայումս գործերն ուսումնասիրության փուլում են: Իսկ ուսումնասիրությունների արդյունքների և լրացուցիչ տեղեկությունների մասին գլխավոր դատախազությունը պարբերաբար տեղեկատվություն կհրապարակի: