Չուկոտկայի Դումայի նախագահի պաշտոնում Աբրամովիչին կփոխարինի Արամայիս Դալլաքյանը
Ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչը ինքնակամ վայր է դրել ՌԴ Չուկոտկայի ինքնավար շրջանի Դումայի նախագահի լիազորությունները: Այս մասին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդմամբ, ասված է Դումայի տարածած հաղորդագրության մեջ:
«Ռիա Նովոստի» գործակալությունը պարզաբանում է, որ Աբրամովիչի որոշումը պայմանավորված է ՌԴ նոր օրենսդրությամբ, համաձայն որի պետական պաշտոնյաներին արգելվում է սեփականություն ունենալ արտերկրում:
Դումայի պատգամավորների քվերակության արդյունքում խորհրդարանի նախագահ է ընտրվել հայազգի Արամայիս Դալլաքյանը, ով 1996թ-ից սկսած բարձր պաշտոններ է զբաղեցրել ինքնավար շրջանի գործադիր մարմնում, այդ թվում նահանգապետի և կառավարության աշխատակազմերի ղեկավարի պաշտոնները: