Հասարակություն 10:50 02/07/2013

Ռուսաստան գնացել է նաև գյուղապետի աներձագը, ինքն էլ կուզեր. Ինչպես են ապրում Մրգաշատում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մրգաշատի եվրավերանորոգված ու լուսավոր գյուղապետարանի շենքում այցելուին առաջինը դիմավորում է «Վարկը հույս է» գրությամբ վարկային կազմակերպություններից մեկի գովազդային պաստառը, որտեղ կազմակերպությունը հորդորում է գյուղացիներին վարկեր վերցնել ու ներկայացնում գումարը տրամադրելու պայմանները: Այս գյուղում, որտեղ շուրջ 6.500 բնակիչ կա, 80 տոկոսը տարբեր բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկառու են համարվում: Հույսը դրել էին այս տարվա բերքի վրա, սակայն կարկուտը օդ ցնդեցրեց այդ հույսը, և հիմա կանգնել են փաստի առաջ: 

«Աշոտ 26.660+2800+400+220+7650+2450+1170» Մրգաշատ համայնքի խանութի պարտքի հսկայական ցուցակում գրանցված գյուղացիներից մեկն է. անվերջանալի պարտքեր է հավաքել ընտանիքի հայրը, բայց դեռ չի փակվել: «Փող չկա», - մեզ հետ զրույցում ասում է գյուղի խանութի վաճառողուհին:



Խանութում, բացի առաջին ահրաժեշտության մթերքներից կան նաև «աման-չամանեղեն», բայց դրանց վրա նայող չկա: «Մինակ ուտելիք են առնում», -նկատում է վաճառողուհին ու ասում, որ գյուղացիների մեջ պարտք մոռացող չկա` թոշակով լինի, թե ինչ ձևերով, բերում, պարտքը փակում են:

Մրգաշատի բնակիչ Հովհաննես Սողոմոնյանը 800 հազար դրամ վարկ է վերցրել` հույսով, որ ծիրանը կվաճառի, վարկը կտա: Սակայն կարկուտը փչացրել է ծիրանը, իսկ մթերող ըննկերությունն էլ կիլոգրամը 50 դրամով է վերցնում: «Օգուտ չկա», -եզրակացություն է արել համայնքի բնակիչը: Այգու բերքն է կորցրել, բայց կառավարությունը նրան դրա դիմաց եգիպտացորենի սերմ է տվել: «Կուկուռուզի սերմը տալիս են կարկտահարված այգու տիրոջը: Ես 1 հա այգու բերք եմ կորցրել, իրանք ինձ կուկուռուզի սերմ են տվել: Ինձ պետք ա 100 տոննա սերմ տային, ես տանեի ծախեի, որ ինչ-որ իմաստ ունենար իրանց տվածը: Որտե՞ղ ցանեմ ես էդ սերմը», - չեխական People in Need կազմակերպության ծրագրով Արմավիրի մարզ այցելած լրագրողներին ասում է Սողոմոնյանը ու մատնանշում իր հարևաններին, որոնցից շատերը գնացել, իսկ «շատերն էլ ճար չունեն, որ գնան»:

Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանի աշխատասենյակը լուսավոր է, ընդարձակ: 13 տարի է` համայնքի գյուղապետ է: Հանրապետական կուսակցության անդամ է: Հպարտանում է` գյուղի մշակույթի տունն է հիմնովին վերանորոգվել, մանկապարտեզը, բուժամբուլատորիան, երկու դպրոց կա գյուղում, որոնք ջեռուցված են: Բայց գյուղի ունեցած միակ երաժշտական դպրոցը չի վերանորոգվել: Գյուղապետին այս 13 տարվա մեջ չի հաջողվել նաև գյուղի ճանապարհները նորոգել: 

Իր համագյուղացի Հովհաննես Սողոմոնյանի դժգոհությունը, ըստ գյուղապետի, պատճառներ ունի. «Եթե ես մեկին չեմ սիրում, ապա ինչ ասես, կասեմ: Կառավարությանը չի սիրում: Էդ ով որ ասում ա, գլոխը մեծ ա, բայց մեջը բան չկա»:

Մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարությունից գյուղը խեղճացել է. կարկուտից 80-100 տոկոսով տուժել է 1130 ընտանիք, որոնք ընդգրկվել են գյուղապետի կազմած ցուցակում: Ընտանիքների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` ապրում են «դոմիկներում», հաշմանդամություն ունեն, բազմանդամ են:

Գյուղացիներից մի քանիսն անգամ լքել են Մրգաշատը: Գյուղապետը շտապում է հուսադրել. «Հիմա գնանք, ման գանք, կտեսնեք, որ փակ դուռ չկա, մարդիկ են գնացել, ոչ թե ընտանիքներով, հելել գնացել են: Լիժբի, իմ աներձագը երկու տղեն, կինը, սաղ նաֆարը (ընատնիքը -հեղ.) ստեղ ապրում ա, ինքը գնացել ա Ռուսաստան` աշխատելու: Բերենք կապենք կարկուտի հե՞տ: Որ լավ գործ ըլնի, մի իրեք ամսով Ռուսաստան գնամ, աշխատեմ, գամ, ես էլ կէթամ-կգամ, ի՞նչ ա եղել»:

Հսկայական վարկերի, դրանց տակից դուրս գալու և առօրյա հոգսերի տակ կքած գյուղացու աչքին չի երևում կառավարության տված մի քանի գդալ եգիպտացորենի սերմնացուն ու ձմեռվա վառարանի «կպչանի համար» 5 լ դիզելային վառելիքը: Իսկ դրանից բխող դժգոհությունների պատճառը գյուղապետը գտել է. «Եթե մարդիկ ընդդիմություն են, լավատես չեն, ուզում ես մի մեշոկ տուր, մեկա` ասելու ա լավ չի»:

Կարդացեք նաև`

Մանկավարժական համալսարանում կարկտահարված Մրգաշատի բնակչից ուսման վարձ են պահանջել (տեսանյութ)

«Ձեզ ենք ընտրել, արա´, եկեք տեր եղեք». Ծիրանը հերթի մեջ փչանում է, գյուղնախարարությունից ասում են՝ արտառոց բան չկա (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}