Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը Հայաստանի հետ իր հարաբերությունները չի խզի
«Իրանը Հայաստանից մինչ այժմ ոչ մի վնաս չի կրել»,-այդ մասին Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը, ադրբեջանական «ազադինֆորում.ազ» կայքին տված հարցազրույցում, լրագրողի այն հարցին, թե ինչու՞ Իրանը Հայաստանի հետ այդքան մոտ հարաբերություններ ունի, մասնավորապես պատասխանել է. «Հայաստանն Իրանի հարևանն է: Մենք այդ երկրի հետ ունենք տնտեսական հարաբերություններ: Հայաստանը նաև մոտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, նույնիսկ Միացյալ Նահանգների մի քանի նահանգներ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչ այժմ Իրանը Հայաստանից ոչ մի վնաս չի կրել, մենք այդ երկրի հետ մեր հարաբերությունները չենք խզի»:
Հավելենք, որ Իրանի դեսպանը օրերս ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում՝ այն դիտարկմանը, թե Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը ուժեղանում է, ինչն էլ հարուցում է Ադրբեջանի ժողովրդի զայրույթը, մասնավորապես պատասխանել է. «Եթե դուք կարծում եք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների խզմամբ Հայաստանի վիճակը տնտեսապես կվատանա և այդ հանգամանքը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը, սխալվում եք»:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կրոնականի չվերածվի
Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարը. Ի՞նչ մտահոգություն ունի ԻԻՀ Մեջլիսի Հետազոտությունների կենտրոնը
Իրանագետ. Ադրբեջանը և՛ Արևմուտքի և՛ իսլամական երկրների հանդեպ վարում է երկակի արտաքին քաղաքականություն
Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները