ՍԴՀԿ ադամ Գուրգեն Եղիազարյանը խոշոր գումար է վերցրել սփյուռքահայից ու չի վերադարձրել
«Ժամանակ»-ի տեղեկություններով, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի քանի տարի առաջ խոշոր գումար է վերցրել նույն կուսակցության սփյուռքահայ ներկայացուցիչներից մեկից: Դա այն ժամանակ էր երբ ՍԴՀԿ-ն դեռ չէր պառակտվել:
Թերթի տեղեկություններով՝ սփյուռքահայը ցանկացել է Գ. Եղիազարյանի հետ միասին ՀՀ-ում զբաղվել հանքային բիզնեսով: Նրանց հանքային գործունեությունը չի ստացվել, բայց Գ. Եղիազարյանը գումարը չի վերադարձրել: Թերթի տեղեկություններով այդ անձը ՍԴՀԿ-ի պերկուպերկյանական թևից է և պատրաստվում է դատի տալ Գ. Եղիազարյանին իր գումարը ետ ստանալու համար: