Իշխան Զաքարյանին, հնարավոր է, փոխարինի ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել ՎՊ նախագահի պաշտոնում: Նրա փոխարեն շրջանառվում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի անունը:
«Ուշագրավ այն է, որ Լ. Յոլյանը, ով «գորշ կարդինալի» համբավ ունի, ևս շքեղ առանձնատան սիրահար է: Նա բնակվում է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Ուրուգվայի հյուպատոսության 6-հարկանի շքեղ շենքում, որի 2 հարկը Յոլյանին է պատկանում, 2 հարկը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, 2 հարկն էլ՝ Ուրուգվայի հայ հյուպատոս Արմեն Հայրապետյանին: Ուրուգվայի հյուպատոսարանը առաջին հարկում 3 փոքր սենյակ ունի»,-գրել է «Ժամանակ»-ը: