Սպորտ 20:28 02/07/2013

Իշխան Քիշմիրյան. «ԶԼՄ-ների մարզական բաժինները հաճախ Մոխրոտիկի կարգավիճակում են»

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան, մարզական լրագրող

1995 թ.-ից սկսած մարզական լրագրողների միջազգային ֆեդերացիայի որոշմամբ հուլիսի 2-ին նշվում է մարզական լրագրողների միջազգային օրը:
Մարզական լրագրություն. առաջին հայացքից գուցե բավական հեշտ ու գրավիչ աշխատանք, իսկ իրականում` բավական բարդ ու խորը գիտելիքների անհրաժեշտության կարևորություն: Ինձ կհասկանան բոլոր այս մասնագետները, քանի որ մարզական լրագրությունը միայն արդյունքների մասին տեղեկատվություն փոխանցելը չէ, այլ…
Ի՞նչ է մարզական լրագրությունը, ինչպիսի՞ գիտելիքներ է պահանջում, ինչպիսի՞ն է այսօր այն Հայաստանում, և զարգացման ինչպիսի՞ ուղղություններ կան: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Panorama.am-ի մարզական բաժնի խմբագիր Իշխան Քիշմիրյանի հետ:

- Շնորհավորում ենք մարզական լրագրողների միջազգային օրվա առթիվ: Հետաքրքիր է, թե ինչը Ձեզ դրդեց` ընտրելու հենց մարզական լրագրողի մասնագիտությունը:
- Շնորհակալություն: Ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ, ինչպես նաև մեր բոլոր գործընկերներին այս տոնի առթիվ:
Մինչև 1990-ականների վերջը աշխատել եմ հասարակական-քաղաքական, ռազմական և տնտեսական մամուլում: Մասնագիտական պարտականությունների կատարման պատճառով հաճախ բաց էի թողնում մարզական, հատկապես` ֆուտբոլային կարևոր իրադարձությունները, իսկ ֆուտբոլն իմ տարերքն էր. պատանեկան տարիքում նաև ֆուտբոլիստ եմ եղել: Երբ հրավեր ստացա` աշխատելու նորաստեղծ «Հայկական ֆուտբոլ» թերթում, չտատանվեցի: Դա հնարավորություն էր` համատեղելու մասնագիտությունն ու հոբբին:

- Ի՞նչ եք կարծում, մարզական լրագրությունն այսօր կայացա՞ծ է, թե՞ կայացման փուլում է:
- Ըստ իս` մարզական լրագրությունն այսօր զարգացման սկզբնակետում է միայն և դեռ երկար ճանապարհ պետք է անցնի` կայացած համարվելու համար: Բանն այն է, որ մենք խոսում ենք լրագրության ինքնօրինակ ճյուղերից մեկի մասին, որում միայն լրագրողական վարպետությունը բավարար չէ` օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները տիրապետեն նաև մարզաձևերի նրբություններին, որպեսզի կողմնորոշվեն խաղային այս կամ այն իրավիճակը գնահատելիս: Այլ կերպ ինչպե՞ս կարող ես հասկանալ և բացատրել հաղթանակի նախապայմանները կամ պարտության պատճառները: Այո, մարզիչը կարող է բացատրել ամեն ինչ, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ նա սոսկ պատճառներ չի որոնում` պատասխանատվության բեռից ազատվելու համար: Մարզական լրագրողը պետք է այնպիսի պատրաստվածություն ունենա, որ հասկանա խաղն ամբողջությամբ և անհրաժեշտության դեպքում կարողանա բանավիճել մասնագետների հետ: Արդյունքում մարզական հանրությունը կստանա փաստարկված տեղեկատվություն, կլսի տարբեր կարծիքներ, ինչը կարևոր է նաև սպորտի զարգացման տեսանկյունից: Եթե ունենանք այդպիսի լրագրություն, կունենանք նաև նույնպիսի հանրություն, որի պահանջի մակարդակը շատ բարձր կլինի և ոչ միայն որոշ մասնագետների կզրկի պատճառներ որոնելու և ներկայացնելու հնարավորությունից, այլև կուղղորդի դեպի գիտելիքների բարձրացում: Դա շահավետ կլինի բոլոր առումներով:

- Որո՞նք են այն խնդիրները, որոնք առկա են մարզական լրագրությունում, և ինչպե՞ս պետք է լուծել դրանք:
- Խնդիրներից մեկին, կարելի է ասել` ամենակարևորին, ես արդեն անդրադարձա: Կարծում եմ` այդ հարցը պետք է լինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու մարզական ֆեդերացիաների ուշադրության կենտրոնում: Նշված կառույցները պետք է կարողանան սերտորեն համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ` հանուն մարզական լրագրողների նոր դպրոցի ստեղծման: Կարևոր է նաև, որպեսզի հայ լրագրողները հաճախ հնարավորություն ստանան շփվել արտասահմանյան գործընկերների հետ` փորձի փոխանակման նպատակով: Այսօր մենք շատ հեռու ենք դրանից, որովհետև տիրապետող մոտեցումը հետևյալն է. եթե լրագրողը քննադատել է այս կամ այն ֆեդերացիայի աշխատանքը, ուղղակի հնարավորություն չի ստանա` լուսաբանելու արտասահմանում կայացող խաղերը: Սեմինարների և տարբեր այլ միջոցառումներին մասնակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Այսօր Հայաստանում չկան մարզական այնպիսի լրատվամիջոցներ, որոնք իրենց գործունեության շնորհիվ ֆինանսական անկախություն ունեն ու իրենց լրագրողներին, առանց ֆեդերացիաների աջակցության, կարող են գործուղել այս կամ այն խաղին: Ստացվում է, որ անկախությունն ու օբյեկտիվությունը թանկ հաճույք են և կախված են, առաջին հերթին, լսարանի վերաբերմունքից: Իսկ մենք հիմա դեռ պետք է ձևավորենք այդ լսարանը` ֆեդերացիաներից ունեցած կախվածությունից ազատվելու համար:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի կազմակերպումը Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն գործոններից են: Մարզական լրագրողները սպորտի օգնականներն են, որպեսզի հասարակության մեջ բացահայտվի նրա սոցիալական նշանակությունը, պրոպագանդվեն հայ մարզիկների նվաճումները, սպորտային գիտության և բժշկության մեջ արձանագրված ձեռքբերումները:
Հայաստանյան մարզական լրագրության հատուկ դերը երիտասարդության դաստիարակումն է մարզական կյանքի լավագույն ավանդույթներով, ինչպես նաև հասարակության ուշադրության կենտրոնացումը սպորտում առկա խնդիրների ու վետերանների վրա: Ցավոք, մեր լրագրությունն այսօր լիարժեք չի կատարում այս դերը:
Հաջորդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, սպորտի միջոցով երկրին նետվող մարտահրավերներն են: Հայ մարզական լրագրողները պետք է նաև քաղաքացիական պատասխանատվություն ունենան և ուշադրությամբ հետևեն այդ մարտահրավերներին` անհրաժեշտության դեպքում ահազանգ հնչեցնելու համար: Բայց գնահատելուց առաջ դեռ պետք է տեսնել մարտահրավերները: Ինչպես ասում են, սայլը տեղից շարժելու համար առաջին հերթին սայլ է պետք, բայց մենք հաճախ ենք մոռանում սայլի բացակայության մասին ու ագգովի լծվում սայլը տեղից շարժելու գործին…

- Իսկ ի՞նչ մարտահրավերների մասին եք խոսում:
- Օրինակ` Ադրբեջանն ու Թուրքիան վերջին շրջանում ակտիվացել են և ձգտում են հնարավորինս մեծ թվով մարզական խոշոր միջոցառումներ կազմակերպել` ներդնելով հսկայական միջոցներ: Ադրբեջանը ստացել է Եվրոպայի առաջիկա օլիմպիական խաղերի և շախմատի 2016 թ. Օլիմպիադայի կազմակերպման իրավունքը, հայտը ներկայացրել էր նաև ՄՕԿ` 2020 թ. ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակով: Այժմ էլ այդ երկիրը մտադիր է պայքարել Եվրոպայի 2020 թ. առաջնության կազմակերպման իրավունքի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հովանավորչական պայմանագիր է ստորագրել ՈՒԵՖԱ-ի հետ, եվրոպական ֆուտբոլային գլխավոր իրադարձության անցկացման իրավունքի նվաճումն ամենևին էլ ուտոպիա չի թվում: Թուրքիան նույնպես պայքարում է 2020 թ. օլիմպիական խաղերի և Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կազմակերպման իրավունքի համար: Նման խոշոր միջոցառումները նաև խոշոր ներդրումներ են պահանջում, և ես չեմ կարծում, որ դրանք ներդրվում են հանուն միայն սպորտի: Հարցը` միայն հանուն սպորտի՞ էր հիտլերյան Գերմանիան պայքարում 1936 թ. օլիմպիական խաղերի անցկացման համար, վաղուց արդեն պատասխան ունի…
Ժամանակակից օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքներից մեկը, որը մշակել է նրա հիմնադիր բարոն Պիեռ դե Կուբերտենը, օլիմպիզմի ու քաղաքականության տարանջատումն է: Համաձայն Օլիմպիական խարտիայի` Խաղերն «ազնիվ ու իրավահավասար մրցումներում բոլոր երկրների մարզիկների միավորումն է: Երկրների ու առանձին դեմքերի նկատմամբ չի թույլատրվում ոչ մի դիսկրիմինացիա ռասսայական, կրոնական կամ քաղաքական մոտիվներով»:
Ինքը` դե Կուբերտենը, չէր թաքցնում, որ ձգտում է վերածնել Օլիմպիական խաղերը ոչ միայն հանուն համամարդկային նպատակի` ազգային էգոիզմը հաղթահարելու և խաղաղության հաստատման գործում ներդրում ունենալու համար, այլև ելնելով հատկապես ազգային քաղաքական մոտիվներից: Նա հարցն այսպես էր ձևակերպում. «Գերմանիան պեղեց այն ամենը, ինչ մնացել էր հնագույն Օլիմպոսից: Իսկ ինչո՞ւ Ֆրանսիան չի կարող վերականգնել իր նախկին մեծությունը»: Դե Կուբերտենի կարծիքով` ֆրանսիացի զինվորների ֆիզիկական թույլ վիճակն էր պատճառը, որ Ֆրանսիան պարտվեց ֆրանս-պրուսական պատերազմում (1870-1871 թթ.), և Օլիմպիական խաղերը, ըստ նրա գաղափարի, պետք է փոխեին իրավիճակը ֆրանսիացիների ֆիզիկական պատրաստականության բարձրացման օգնությամբ:
Նման դուալիզմը, որը հենց սկզբից դրվել է օլիմպիական կոնցեպցիայում, չէր կարող զարգացում չստանալ` վերածվելով համաշխարհային սպորտում ամենահրատապ ու դեռ լուծում չստացած հիմնախնդրի: Օլիմպիական խաղերը ոչ միայն մարզիկների, այլև պետությունների կամ պետությունների խմբերի դիմակայության միջոց դարձան` հանուն համաշխարհային ճանաչման և ազդեցության: Մարզական ռեկորդներն ու հաջող ելույթները, ինչպես նաև Օլիմպիադայի անցկացման իրավունքը վերածվեցին երկրի միջազգային քաղաքական հեղինակության բարձրացման գործիքների…
Գիտելիքների պակասի պատճառով լրագրողական նախաձեռնությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է, և զարմանալի չէ, որ մինչև հիմա չեն վերլուծվել մարզական կյանքում Ադրբեջանի աննախադեպ ակտիվության պատճառները:
Մարզական լրագրության այսպիսի վիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ մասնագիտական ԶԼՄ-ների մարզական բաժինները հաճախ Մոխրոտիկի կարգավիճակում են: Դա, բնականաբար, չի օգնում առաջընթացին:

- Ի՞նչն է ամենաբարդը մարզական լրագրությունում:
- Լրագրողական երկարատև գործունեություն ընթացքում լավ ճանաչում ես մարզիկներին ու մասնագետներին: Անկեղծ ասած` հաճախ շատ դժվար է լինում պահպանել որոշակի տարածություն, որն ուղղակի պարտադիր է օբյեկտիվության տեսանկյունից:

- Նախկինում կին լրագրողներն այս ոլորտում շատ քիչ էին, ինչպե՞ս ընդունեցիք նրանք մուտքը մարզական լրագրություն: Սկզբնական շրջանում զարմանալի չէ՞ր:
- Ոչ, զարմանալի չէր, զարմանալին նրանց բացակայությունն էր: Ուրախությամբ եմ ընդունել նրանց: Կանայք մարզիկներին ու մասնագետներին ստիպում են ավելի կիրթ շփվել, և դա արդեն լավ է: 

- Նախկինում շատ քիչ աղջիկներ էին հաճախում մարզադաշտ, իսկ հիմա նրանց թիվը բավական մեծ է: Ի՞նչն է փոխվել:
- Կանայք նախաձեռնող են դարձել: Կարողացել են պարտադրել տրիբունաներին` կիրթ երկրպագելու, այլ ոչ թե տեղի-անտեղի հայհոյելու: Նրանց հաստատակամության շնորհիվ փոխվել է մարզասերների երկրպագման կուլտուրան, ինչն ուրախալի փաստ է:

- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք, որը պատահել է Ձեզ հետ մարզական միջոցառումների ժամանակ:
- Տարիներ առաջ «Հանրապետական» մարզադաշտում հետևում էի ներքին առաջնության «Բանանց»-«Կիլիկիա» հանդիպմանը: Առաջին խաղակեսում «Բանանցի» խփած երկրորդ գոլը մրցավարը չարձանագրեց: Մարզադաշտի լրագրողական հատվածի վերևի հատվածից Սուրեն Բաղդասարյանն ուղիղ եթերում մեկնաբանում էր խաղը: Նրա դիրքը, սակայն, այնպիսին էր, որ տեսադաշտ չուներ և չէր կարող տեսնել ցուցատախտակը: Մինչև առաջին կեսի ավարտը շարունակում էր կրկնել, որ «Բանանցը» հաղթում է 2:0 հաշվով, մինչդեռ հաշիվը 1:0 էր: Ծիծաղելի իրավիճակ էր առաջացել, մինչդեռ Սուրեն Բաղդասարյանը մեղավոր չէր: Մարզադաշտի ղեկավարությունը պարտավոր է լրագրողների համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծել, ինչը տվյալ դեպքում արված չէր:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն լրագրողներին, ովքեր նոր են ընտրել այս ուղին:
- Ունենալ լուրջ գիտելիքներ և քաղաքացիական պատասխանատվություն` գործելու հանուն Հայաստանի Հանրապետության` բացառապես հանուն և երբեք ընդդեմ նշանաբանով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}