Կարկուտից տուժած համայնքների ուսանողների ուսման վարձը կզեղչվի նոր ուսումնական տարում. Պարզաբանում Panorama.am-ի հրապարակմանը
Հայաստանի Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունը այսօր պարզաբանում է տարածել երեկ, հուլիսի 1-ին, Panorama.am-ի հրապարակմանը, որտեղ նշվում էր, որ Մրգաշատ համայնքի բնակիչը դիմում է ներկայացրել ուսման զեղչի համար, սակայն նրան մերժել են` ասելով, որ ուսանողը հեռակա բաժնի սովորող չէ:
«Տեղեկացնենք, որ Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ադմինա Մարգարյանը ուսման վարձի զեղչման համար դիմել է նախարարի շրջաբերականը Մանկավարժական համալսարան հասնելուց մեկ օր առաջ: Հենց դրանով է պայմանավորված նրա մերժումը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի առաջին շրջաբերականն իջեցվել է հունիսի 12-ին, որտեղ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի անունը բացակայել է: Երկրորդ շրջաբերականը, արդեն Մրգաշատ համայնքը ներառյալ, նախարարն իջեցրել է հունիսի 16-ին, և ևս մեկը՝ 19-ին, Այգեշատ, Տանձուտ և Մեծամոր համայնքների վերաբերյալ:
Բացի այդ, Մանկավարժական համալսարանի առկա համակարգում սովորող ուսանողները ուսման վարձերը վճարել են մինչև նախարարի շրջաբերականը: Հետևաբար, այս փուլում զեղչման դիմումներն ընդունվում են հեռակա համակարգի ուսանողներից: Կարկուտից տուժած համայնքների բնակիչ, առկա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը կզեղչվի արդեն նոր ուսումնական տարում», -ասված է տարածած պարզաբանման մեջ:
Կարդացեք նաև`
Մանկավարժական համալսարանում կարկտահարված Մրգաշատի բնակչից ուսման վարձ են պահանջել (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան