«Petit Fute» զբոսաշրջային տեղեկատուն առանձին գլուխ է նվիրել Լեռնային Ղարաբաղին
Ֆրանսիայում լույս է տեսել «Petit Fute» զբոսաշրջային տեղեկատուի վեցերորդ համարը, որը նվիրված է Հայաստանին: Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն այնտեղ ներկայացված է առանձին գլխով:
«Petit Fute»- ն ամենամսյա տեղեկատու է, որը նախատեսված է ֆրանսիացի և ֆրանսախոս զբոսաշրջիկների համար: Այն տեղեկատվություն է ներկայացնում այս կամ այն քաղաքի, երկրի և տարածաշրջանի զբոսաշրջային ենթակառուցվածքների, հանգստի գոտիների և զվարճանքի վայրերի մասին:
ԼՂՀ-ի մասին պատմող գլխում խոսք է գնում երկրում զբոսաշրջության զարգացման ծրագրերի և դրա շրջանակներում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման մասին:
Տեղեկատուն ընթերոցողներին ծանոթացնում է Լեռնային Ղարաբաղի պատմության, բնաշխարհի և ճարտարապետության հետ: Համառոտ տեղեկանք է տրվում Ադրբեջանի հետ հակամարտության, 20-ամյա բանակցային գործընթացի և ԵԱՀԿ առաքելության մասին:
Լեռնային Ղարաբաղ ուղևորվող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար վանական համալիր, Տիգրանակերտի թանգարան, Ասկերանի ամրոց, Դադիվանք հնագույն վանական համալիր և այլն:
Տեղեկատուն ներկայացնում է Արցախում գործող հյուրանոցների, ռեստորանների Երևանից դեպի ԼՂՀ մեկնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ:
Շուշիի մասին պատմող բաժնում ներկայացվում է քաղաքի պատմությունը, կրոնական և պատմամշակութային օբյեկտների ու զբոսաշրջային ենթակատռուցվածքների մասին մանրամասներ: Անհրաժեշտ տեղեկատվություն կա նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործելու կարգի վերաբերյալ:
Կից ներկայացնում ենք նաև Արցախի վերբերյալ ֆոտոշարք (Panorama.am) և տարբեր հեղինակների տեսանյութեր.
Լուսանկարներ` Շուշի, սբ. Ղազանչեչոց վանք
Տեսանյութեր`
Հայկական մի ուրիշ դրախտավայր` Արցախ
Արցախի տեսարժան վայրեր
Գանձասար
Դադիվանք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում