Այսօրվանից բոլոր թոշակառուները կարող են ստանալ իրենց թոշակները
«Երևանում «Հայփոստի» տարբեր մասնաճյուղերում երեկ առավոտից մեծ հերթեր էին գոյացել, հուսահատ և վրդովված թոշակառուները պահանջում էին իրենց թոշակները։ Սովորաբար կենսաթոշակները վճարվում են յուրաքանչյուր ամսի 2-ին։
«Հայփոստի» աշխատակիցները երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ Սոցապ նախարարությունը ցուցակները չի ուղարկել, իսկ առանց դրանց չեն կարող վճարել։ Սոցաոփից պարզաբանել են, որ ուշացման պատճառը նոր ցուցակների ճշգրտումներն են, և որ այսօրվանից բոլոր թոշակառուները կարող են ստանալ իրենց թոշակները: