Փելեշյանն ու Ազնավուրը ժամանել են Հայաստան
Այսօր երեկոյան Ոսկե Ծիրան 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առթիվ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմը, ինչպես նաև կլինեն Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
Իսկ Ազնավուրը փառատոնի պատվավոր հյուրն է:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 7- 14-ը: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 200 ֆիլմ, որից շուրջ 90-ը՝ մրցութային ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան