Ռուսական սպառազինությունների շուրջ

Տևական ժամանակ քննարկվում է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից շուրջ 1 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություններ մատակարարելու թեման: Փաստը հայ հասարակության առանձին շրջանակներում վրդովմունք է առաջ բերել. նրանք Ռուսաստանին մեղադրում են իր ռազմակավարական գործընկերոջ հակառակորդին զինելու մեջ: Վերջիններիս կարծիքով` Ռուսաստանը զինում է Ադրբեջանին այն դեպքում, երբ վերջինս գրեթե ամեն օր սպառնում է պատերազմով մի երկրի, որը Ռուսաստանի դաշնակիցն է և որի պաշտպանության հարցում Ռուսաստանը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ:

Արտաքուստ հայ հասարակության վրդովմունքն ու դրա պատճառները պարզ են: Սակայն իրավիճակի խորքային վերլուծությունը վկայում է, որ մեծ հաշվով հայերը Ռուսաստանից դժգոհելու պատճառներ չպետք է ունենան:

Փաստն այն է, որ Ադրբեջանն ունի պայմանական ասած` մեկ միլիարդ դոլար և ունի այդ գումարին համարժեք սպառազինություն ձեռք բերելու ցանկություն: Այսինքն` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար խնդիրը ոչ թե Ռուսաստանն է կամ նրա դաշնակցային պարտավորությունները, այլ այն, որ Ադրբեջանը զինվելու ցանկություն և անհրաժեշտ միջոցներ ունի: Մեծ հաշվով, հայերի համար որևէ տարբերություն չպետք է լինի, թե Ադրբեջանը հատկապես որտեղից է ձեռք բերում իր համար անհրաժեշտ սպառազինությունները` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հարավային Աֆրիկայից, Իսրայելից, Թուրքիայից, թե մեկ այլ երկրից: Եթե կուզեք` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար հարմար է, որ Ադրբեջանը զինված լինի հենց ռուսական սպառազինությամբ, որի տեխնիկա-տակտիկական բնութագրերն առավել ծանոթ են հայկական զինված ուժերին (չհաշված, որ հավանական պատերազմի դեպքում դրանք կարող են հայտնվել նաև հայկական զինված ուժերի տրամադրության տակ, ինչպիսի փորձ արդեն առկա է): Ասել է թե, ռուս-ադրբեջանական գործարքն իսկապես պետք է դիտարկել որպես բիզնես, որը խոշոր հաշվով մեզ չի վերաբերում:

Մեր խնդիրն է` թույլ չտալ, որպեսզի հետևողականորեն զինվող Ադրբեջանը խախտի ուժերի հավասարակշռությունը և ռազմավարական առավելություն ստանա: Վերջին տասնամյակի ընթացքում, երբ Ադրբեջանը ստացված նավթադոլարների մի զգալի մասը հետևողականորեն ներդնում է բանակի արդիականացման գործում, դա փաստացի նրան չի հաջողվել (ակնհայտ է, որ նման առավելության դեպքում Ադրբեջանն հենց հաջորդ օրը կվերսկսի պատերազմական գործողությունները): Այսինքն` Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, չնայած նյութական միջոցների հարցում հակառակորդին էականորեն զիջելու հանգամանքը, հաջողվել է պահպանել հավասարակշռությունը:

Բնականաբար, դա արվել է ոչ միայն ասիմետրիկ քայլերով (օրինակ` բանակի մարտունակության, մոբիլության կատարելագործումը, պաշտպանական բնույթի ինժեներա-տեխնիկական աշխատանքները և այլն), այլև` միանգամայն համարժեք ձեռքբերումներով, թե հարձակողական և թե պաշտպանողական սպառազինությունների ձեռք բերմամբ: Ակնհայտ է, որ այդ «ձեռքբերումների» հարցում Հայաստանին օժանդակում են, և առաջին հերթին հենց Ռուսաստանը: Այսինքն` Ռուսաստանը, որ մի ձեռքով զենք է վաճառում Ադրբեջանին, մյուս ձեռքով էլ զինում է հայկական ուժերին, որպեսզի ռազմավարական հավասարակշռությունը պահպանվի:

Բանն այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում դիրաքվորովւմ է որպես տարածաշրջանային տերությունը` իր շահերով, հավակնություններով ու ազդեցությամբ: Սա ենթադրում է, որ Մոսկվան նաև համարժեք պատասխանատվություն պետք է ստանձնի` տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման գործում: Պատասխանատու ցանկացած պետություն, հատկապես 21-րդ դարում, հենց այդպես էլ վարվում է: Սակայն Ռուսաստանն իր` տարածաշրջանային ստաբիլիզատորի դերն իրացնում է ոչ թե պատշաճ հսկողությամբ ու սպառազինությունների մրցավազքը կանխելով, այլ ընդհակառակը` տարածաշրջանի զինմամբ:

Համաձայնեք, որ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին համաձայնագրի փաստացի չգոյության պայմաններում, Ռուսաստանը կարող էր ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Հարավային Կովկասում սպառազինությունների կուտակման դեմն առնելու գործում (մանավանդ երբ ձգտում է ողջ տարածաշրջանը վերցնել իր ռազմական հովանոցի տակ): Մինչդեռ Մոսկվան ոչ միայն դա չի անում, այլ ինչպես նշվեց, զինում է հակամարտ կողմերին: Այս պարագայում Ռուսաստանից շնորհակալ լինելու որևէ առիթ չկա: Մոսկվայի անպատասխանատու վարքագիծն էլ ավելի է ցցուն դառնում, երբ հիշում ենք, որ Ռուսաստանն ընդգրկված է Մինսկի խմբի համանախագահության կազմում և պարտավոր է պատասխանատվություն ցուցաբերել ոչ միայն որպես տարածաշրջանային տերություն, այլ` կոնկրետ ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդ երկիր:

Ամփոփելով, պետք է նշել, որ հավանական պատերազմի դեպքում զանգվածային արյունահեղությունների պատասխանատուն դառնալու է Մոսկվան: Ի վերջո պարզ է, որ տակտիկական հրթիռները, որ այլևս առկա են թե հայկական, թե ադրբեջանական զինված ուժերի տրամադրության տակ, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարց չեն որոշելու, բայց դրանց գործածման արդյունքում երկուստեք մարդկային մեծ կորուստներն անխուսափելի են: Եվ դա տարածաշրջանային տերության ու միջնորդ երկրի թեթև ձեռքով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին մատակարարված ռուսական սպառազինություններին և դրանց տակտիկական-տեխնիկական բնութագրերին, առաջիկայում կփորձենք մանրամասն անդրադառնալ և գնահատել, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում հայկական կողմի համար:

Արմեն Մինասյան

 

 

Panorama.am -ը տեղեկացնում է, որ փորձագետների, հեղինակների կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ:


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}