Այս տարի աննախադեպ բարձր բերք է ստացվել.գյուղնախարար
Չնայած կարկուտի հասցրած վնասներին՝ հանրապետությունում աննախադեպ բարձր բերք է ստացվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին ի պատասխան հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքերով` վերամշակող ընկերություններն արդեն 20 օր է սկսել են ծիրանի մթերումները:
«Ծիրանը «թափված է» փողոցներում, ու գյուղացիները նույնիսկ 50 դրամով դժվարանում են այն իրացնել»,- ասաց Ս.Կարապետյանը:
Ըստ նրա` արդեն մթերվել է մոտ 4500 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 2060 տոննայի համեմատ, արտահանվել է 12 հազար տոննա ծիրան, ու դեռ սպասվում է 5-6 հազար տոննայի արտահանում:
Նախարարի խոսքերով` մթերումների գործընթացը շարունակվում է, լուրջ աշխատանք են կատարում նաև դեղձի մթերումները ևս անխափան կազմակերպելու համար: Ս.Կարապետյանը հայտնեց, որ դեղձի պահանաջարկն ավելի շատ է, քան առաջարկը: Միաժամանակ, գյուղանախարարը նշեց, որ սպասվում է նաև կարտոֆիլի բարձր բերք:
Ինչ վերաբերում է բանջարաբոստանային կուլտուրաներին, ապա նախարարը նշեց, որ այստեղ բերքը ևս բարձր է, սակայն բերքահավաքի պիկը կուշանա 20-30 օրով, կապված կարկուտի հետ:
«Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրվել է 1,3 տոկոսի տնտեսական աճ: Էապես ավելացել են մշակվող հողատարածքների քանակը: 2010 թվականին հանրապետությունում ունեինք 37 տոկոս անմշակ հողատարածք, իսկ այս տարի այն կազմում է 27 տոկոս, այսինքն կատարվել է 10000 հեկտարի լրացուցիչ ցանքս»,- ասաց Ս. Կարապետյանը:
Նրա նաև տեղեկացրեց, որ հանրապետություն է ներկրվել եվրոպական 446 տոհմային երինջ: Այս տարվա հունվարի արդյունքներով հանրապետությունում անանսագլխաքանակը կտրուկ ավելացել է` տավարինը 68 հազարով, ոչխարներինն ու այծերինը` 84 հազարով:
Ի դեպ, նշենք, որ Panorama.am -ի հարցին, թե սպասելի՞ էր նախարարության համար նման քանակությամբ ծիրանի բերքը, փոխնախարարը դրական պատասխան էր տվել. «Այո առատ բերք էր սպասվում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում