ԳՄ նիստից առաջ. Շարմազանովը չգիտի ինչ է լինելու, բայց համոզված է, որ լավ է լինելու
«Այսօր երեկոյան իշխանական բուրգը ճաքեր չի տա, բայց ավելի կամրապնդվի»,- երեկոյան ՀՀԿ գրասենյակում գումարվող ԳՄ նիստից այսպիսի կանխատեսում ունի ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ում համար ՀՀԿ նիստն հերթական է միայն պարբերականության ու ձևաչափի իմաստով՝ բայց ոչ օրակարգի:
«Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում, որը կվարի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, օրակարգում կքննարկվի ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, մեր կուսակցության վարքագիծը»,-Panorama.am-ին հայտնեց Էդուարդ Շարմազանովը:
Կանխատեսումներին, որ բարձր տրամաչափի որոշ գործիչների այսօր կարվեն խիստ նկատողություներ, ոմանց համար կլինեն շրջադարձային փոփոխություններ, ընդհուպ հրաժարականներ կամ սուր զարգացումների վերաբերյալ հարցին պարոն Շարմազանովը խուսափեց որոշակի բան ասել՝ կրկնելով իր հայտնի արտահայտությունը. «Պետք է դանդաղ շտապել, ես կանխատեսումներով չեմ զբաղվում, կանխատեսումներով հայտնի են այլ գործիչներ»:
Այնուամենայնիվ մեր դիտարկմանը, որ Օֆշորային սկանդալն ու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունը կքննարկվեն օրակարգում, պարոն Շարմազանովը նշեց հետևյալը. «Ես, որպես կուսակցության խոսնակ, կոռեկտ չեմ համարում մինչև նիստի գումարումն ու ավարտը ենթադրություններ անել»:
Հիշեցնենք, ինչպես օրերս իր մոտ հրավիրած խորհրդակցությանը հայտարարեց նախագահը՝ այսօր երեկոյան ՀՀԿ գրասենյակում ԳՄ նիստին կքննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին