Ստամբուլի դատարանը որոշել է. Թաքսիմ հրապարակը չի վերակառուցվելու
Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել Թաքսիմ հրապարակի և Գեզի այգու վերակառուցման նախագիծը: Գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, հրապարակի ու այգու վերակառուցման մասին որոշումը զանգավածային հակակառավարական ելույթների պատճառ էր դարձել:
«Հյուրիեթը» գրում է, որ դատարանը որոշումն ընդունել էր դեռ հունիսի 8-ին, սակայն որոշման մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ստամբուլում բողոքի ակցիաները սկսվել էին մայիսի վերջին: Բողոքողների աջակցում էին Թուրքիայի նահանգները կեսը և Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող թուրքերը: