Հասարակություն 10:18 04/07/2013

Տուրգործակալությունները շարունակում են մարդկանց Եգիպտոս տանել. Դեսպանատունը հորդորում է հեռու մնալ

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Տուրիստական գործակալություններից մեկի աշխատակցի հետ հեռախոսազրույցում ներկայացա որպես քաղաքացի, ով ցանկանում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին հանգիստն անցկացնել ալեկոծվող Եգիպտոսում: Պատասխանեցին` խնդիր չկա, միայն թե Թբիլիսիից է թռիչքը: Ասացի թերթերում կարդացել եմ, որ ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս այդ երկիր մեկնել:

«Ո՞վ է ասել ձեզ: Հետո մենք չենք իրականացնում, վրացական ընկերություններն են իրականացնում: Այնտեղից նորմալ իրականացվում են չվերթները: Ավիաընկերությունն է պատասխանտվություն կրում անվտանգության համար: Հետո էլ Խուրգանդան Կահիրեից շատ հեռու է, համարյա 8 ժամվա ճանապարհ»,-ասաց տուրիստական գործակալության աշխատակիցը:
Նա նաև ասաց. «Հենց այս պահին այնտեղ հանգստացող ունեմ, ամեն ինչ նորմալ է, էդ ցույցերը իրենց մոտ միշտ էլ կա»:
«Բայց վերջին օրերին ինչ-որ սրացել է իրավիճակը»,-քաղաքացու դերի մեջ մտած շարունակեցի ես:
«Էդ դեպքում մի գնացեք, եթե վախենում եք, մարդ կա գնացել, եկել է, իրենք առանց վախենալու գնում են»,-ասաց գործակալության աշխատակիցը:

Panorama.am-ի հետ զրույցում երիտասարդ քաղաքացիներից մեկը, ով պատրաստվում էր ամուսնական ճանապարհորդության մեկնել Եգիպտոս, ասաց, որ ԱԳՆ հորդորից հետո հրաժարվել է այդ մտադրությունից:
«Տուրիստական գործակալություններն ասում են` ամեն ինչ լավ է, բայց հեղափոխությունների դեպքում վտանգի տակ են հայտնվում օդանավակայանները, երկաթգծերն ու հեռուստատեսությունը: Ի՞նչ իմանաս, վաղը ի՞նչ կլինի»,-ասաց մեր զրուցակից երիտասարդը:

Տուրիստական մեկ այլ գործակալության աշխատակցի հետ զրույցում ներկայացա որպես լրագրող: Աշխատակիցն ասաց, որ իրենց հաճախորդներին խորհուրդ չեն տալիս մեկնել Եգիպտոս, ներկայացնում են այնտեղ տիրող իրավիճակը, սակայն լինում են մարդիկ, ովքեր ամեն գնով ցանկանում են հենց այդ երկրում անցկացնել հանգիստը:

«Դուք մեր անվտանգությունից գործ չունեք»,-նման քաղաքացիների խոսքը փոխանցեց տուրսիտական գործակալության աշխատակիցը:

Panorama.am-ն ԱԳՆ հրապարակած համարով` +202 27374157 կապ հաստատեց Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հետ:

«Այս օրերին խորհուրդ չենք տալիս ընդհանրապես Եգիպտոս գալ, որովհետև կրիտիկական վիճակ է, ցանկացած պահի կարող է վտանգ առաջանել»,-ասաց դեսպանատան աշխատակիցը:

Նրա խոսքով, վտանգն առկա է ցանկացած քաղաքում, «որովհետև ամբողջ երկրի տարածքում են ցույցերը, միայն Կահիրեի տարածքում չէ: Օրինակ Կահիրեի բոլոր գլխավոր փողոցներում ու հրապարակներում ցուցարներ կան, ցույցերը շարունակվում են, դրա համար մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հետ կանգնել Եգիպտոս այցելելու մտադրությունից»:

Դեսպանատան աշխատակիցն ասաց, որ այս պահին չի կարող ասել քանի հայ ու Հայաստանի քանի քաղաքացի կա այդ երկրում:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ին հայտնեց, որ Եգիպտոսում հանգստանալու նպատակով մեկնած հայաստանցիների թվի վերաբերյալ տեղեկություններ չունի, իսկ ընդհանրապես Եգիպտոսում ապրում են 400-ից ավելի հայաստանցիներ, որոնց մի մասը երկքաղաքացի են:

Նշենք, որ Եգիպտոսում ցուցարարները պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Մի քանի նախարարներ արդեն հրաժարական են տվել` հայտարարելով ցուցարարներին միանալու մտադրության մասին: Նրանց թվում են նաև տուրիզմի ու ՏՏ նախարարարները:  Ի պատասխան ցուցարարների պահանջի, Մուրսին հայտարարել էր, թե չի պատրաստվում հեռանալ: «Ես չեմ կարող այլ պես անել, ինձ ընտրել է ժողովուրդը, ես մտադիր եմ պահպանել օրենքը և պատրաստ եմ այսուհետ ևս կրել պատասխանատվություն»,-ասել է նա:

Չնայած այս հայտարարությանը, Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացվեց:

Վերջին օրերեին Մուրսիի համակիրների և ոստիկանների միջև բախման հետևանքով առնվազն զոհվել է ավելի քան 2 տասնյակ մարդ, վիրավորների թիվ տարբեր տեղեկությունների համաձայն 400-600 է, տուժածների թվում են նաև լրագրողներ: Կահիրեի կենտրոնում գտնվող «Սեմիրամիս» հյուրանոցում ցուցարարների կողմից գործադրված պայթուցիկների պատճառով հրդեհ է բռնկվել: արևանությամբ գտնվող մեկ այլ «Շեպարդ» հյուրանոցը դադարեցրել է իր աշխատանքը և խնդրել բոլոր այցելուներին լքել հյուրանոցի տարածքը:

Ընդդիմության ակտիվիստները վստահեցնում են, որ կարողացել են նախագահական վաղաժամ ընտրություններ անցկացնելու պահանջով ավելի քան 22 մլն եգիպտացու ստորագրություն հավաքել։ Այս թիվը գրեթե 10 մլն-ով ավելի է, քան այն ձայները, որոնց շնորհիվ Մուհամադ Մուրսին մեկ տարի առաջ նախագահ է ընտրվել։

Թեմային հարակից հրապարակում`
Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}