Հայաստանի օմբուդսմենը պատրաստվում է բողոքի նոտա հղել միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում բողոքի համապատասխան նոտա հղել Օմբուդսմենների միջազգային կառույցներին ու մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին: Այդ մասին Panorama.am-ի թղթղակցի հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Պաշտպանի համար ևս դատապարտելի է այդ պահվածքը, և նա էլ է կարծում, որ ընդհանրապես, Մոլդովայի օմբուդսմենի ելույթը օմբուդսմենների ինստիտուտին հարիր չէր, այլ հակառակը` վարկաբեկում էր այդ ինստիտուտը: Այդ պատճառով էլ եկող շաբաթվա ընթացքում Կարեն Անդրեասյանը համապատասխան նոտա կհղի օմբուդսմենների միջազգային կառույցներին ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին», -հավելեց Նաիրա Կարմիրշալյանը:
Հիշեցնենք` Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն միջազգային խորհրդաժողովում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, երեկ Հայաստանի խորհրդարանում հանդես էր եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ և նշել, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։ Նաև ասել էր, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։
Կարդացեք նաև`
Մոլդովացի օմբուդսմենին ծանր օրեր են սպասվում. խորհրդարանում քննության առարկա կդարձնեն նրա հայտարարությունը
Մոլդովացի փաստաբանը Հայաստանի խորհրդարանում Հայաստանն անվանել է «ագրեսոր». Նրան լռեցրել են ԱԺ փոխխոսնակն ու ՍԴ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան