ՖԻՖԱ-ն դեմ չէ, որ «ԱԱ-2030»-ն անցկացվի Արգենտինայում և Ուրուգվայում
ՖԻՖԱ-ում պլանավորում են աշխարհի 2030 թ. ֆուտբոլի առաջնության կազմակերպման իրավունքը վստահել Արգենտինային ու Ուրուգվային` այն երկրներին, որոնք խաղացել են աշխարհի առաջին առաջնության եզրափակչում (հիշեցնենք, որ հաղթանակ է տոնել Ուրուգվայի ընտրանին): Այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան:
Հիշեցնենք, որ Արգենտինան ու Ուրուգվայը մրցաշարի անցկացման վերաբերյալ արդեն նախնական պայմանագիր են ստորագրել:
Ավելացնենք, որ վերջին մրցաշարը, որի կազմակերպիչը հայտնի է, աշխարհի 2022 թ. առաջնությունն է: 2018 թ. այն կանցկացվի Ռուսաստանում, իսկ 2022 թ.` Կատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները