Սյունիքի նախկին մարզպետի՝ պատգամավոր դառնալու փորձերը ձախողվել են
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ նշանակվելու է պատգամավոր Վահե Հակոբյանը։ Ինչպես տեղեկացանք վստահելի աղբյուրից՝ այդ տարբերակը արդեն մի քանի օր է ինչ հաշվի էր առել Լիսկան, ու նա, ինչպես Մաքսիմ և Վահե Հակոբյաններից, այնպես էլ այլ գործիչներից աջակցություն է խնդրել, որպեսզի ազատվող թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրվի։ Ասում են, որ նա փորձել է «դաբրո» ստանալ այդ հարցի շուրջ երկրի վերին ղեկավարությունից, սակայն առայժմ նրա այդ փորձերը, կարծես թե, հաջողությամբ դեռ չեն պսակվում»: