Կհենվի՞ Վահե Հակոբյանը Սուրեն Խաչատրյանի թիմի վրա. Հարցազրույց
«Կան մեծ ծրագրեր, որոնք պետք է մի փոքր հստակեցնել և լծվել աշխատանքի», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի թեկնածու Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք` Վահե Հակոբյանի թեկնածությունը երեկ Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանն , ինչը միաձայն ընդունվել էր:
Պարոն Հակոբյանը խոստացավ, որ իր նշանակվելուց հետո սյունեցին մեծ փոփոխություններ կզգա իր կյանքում: «Առիթ կունենանք որոշ ժամանակ հետո խոսել այդ փոփոխությունների մասին: Մեծ ոգևորություն ունեմ, մեծ ցանկություն, կա թիմ և բոլորն էլ տրամադրված են լավ ու արդյունավետ աշխատել», -ասաց մարզպետի երիտասարդ թեկնածուն:
Հարցին, թե Վահե Հակոբյանը պատրաստվո՞ւմ է նոր թիմ բերել իր հետ մարզպետարան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մարդկային հարաբերություններում որևէ մեկի հետ խնդիր չունեմ, առավել ևս մարզպետարանի կոլեկտիվի հետ տարիներ շարունակ ջերմ, մարդկային աշխատանքային լավ հարաբերություններ են եղել ու բնականաբար, դա ես բարձր եմ գնահատում: Կլինեն սկզբունքներ, և թիմը կսկսի աշխատել»:
Փորձեցինք հստակեցնել, թե նա պատրաստվում է հենվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմի վրա, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Մարզպետարանը, գիտեք, որ քաղծառայության ինստիտուտ է, կան նաև համայնքապետեր ընտրված, բոլորն էլ լուրջ մարդիկ են ու կա մեծ ռեսուրսներով թիմ: Կարծում եմ, որ մենք կկարողանանք դա ռացիոնալ օգտագործել: Հնարավոր է լինեն խնդիրներ, բնականաբար, դրանց գնահատականն էլ կտրվի»:
Մյուս հարցին, թե Հանրապետական կուսակցությունից ով է առաջադրվելու թիվ 38 ընտրատարածքում, որտեղից նա էր ընտրվել, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: «Կա գործընթաց և ժամանակը կգա այդ մասին հայտնի կդառնա», -հավելեց Հակոբյանը:
Նոր նշանակումներ կլինե՞ն մարզպետարանում հարցին էլ այսպես պատասխանեց. «Առաջին նշանակումը ես պիտի լինեմ, բայց դա դեռ չկա: Ես որ նշանակվեմ մնացածը կտեսնենք` ինչ կանենք»:
Հարցազրույցի շարունակությունը` քիչ անց:
Կարդացեք նաև`
Շարմազանով. ՀՀ նախագահը առաջարկել է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել Վահե Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան