Հարցազրույցներ 17:55 05/07/2013

«Հիշեք, պատերազմ տեսած սյունեցուն վախեցնելը այդքան էլ հեշտ բան չէ». Վահե Հակոբյանը` կառավարման իր ձևաչափի մասին

«Կան մեծ ծրագրեր ու հետաքրքիր նախաձեռնություններ, որոնք պետք է նախ ի մի բերել, մի փոքր հստակեցնել և լծվել աշխատանքի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր ծրագրերի մասին է խոսում թիվ 38 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը, ում երեկ ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել հունիսի 1-ից, Գորիսում` մասնավորապես, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից հետո, ինչին օրեր անց հետևեց Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի հրաժարականը:

-Հայաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզպետն եք լինելու, փաստորեն: Սովորաբար մարզպետ են նշանակվում ավելի տարեց, ավելի փորձառու, վաստակ ու լծակներ ունեցող մարդիկ: Այս առումով Դուք Ձեզ հասո՞ւն համարում էիք այս պաշտոնում նշանակվելու համար:
- Եթե ազնիվ լինեմ, ինձ համար այս նշանակումը որոշակի առումով սպասելի էր: Ես սյունեցի եմ, եթե չասեմ ամբողջությամբ, ապա մեծամասամբ տիրապետում եմ մարզին ու մարզում եղած հիմնախնդիրներին: Տարիներ շարունակ ես էլ իմ հերթին` իմ չափով փորձել եմ դրանց մի մասի լուծման բեռն իմ վրա վերցնել: Այնպես որ` պատրաստ էի վերցնել այդ ծանրությունը` առավել ևս, որ այդ պատասխանատվությունն իմ վրա դրվել է մեր կուսակցության առաջնորդի կողմից, ինչն ինձ ոգևորում և մեծ ուժ է տալիս:

-Գաղտնիք չէ, որ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո շատերն այս կամ այլ ճանապարհով փորձեցին իրենց անունը դնել շրջանառության մեջ` իբրև հավակնոտ թեկնածու հիշեցնել իրենց գոյության մասին: Մամուլում գրվում էր նաև, թե ինչ մասշտաբների միջնորդություններ էին արվում, այս պաշտոնում ինչ-որ մարդկանց նշանակելու համար: Ինչո՞ւ ՀՀԿ-ի ընտրությունը կանգնեց հենց Ձեր անձի վրա:
-Չգիտեմ, կարծում եմ, լավ կլիներ Ձեր հարցին հենց կուսակցությունում պատասխանեին, ոչ թե ես:

-Առաջինը ո՞ւմ առաջ եք պատասխանատու Ձեզ համարում:
- Իհարկե առաջին հերթին երկրի, իմ նախագահի ու իմ կուսակցության: Ամենից շատ նախագահի, որովհետև ես պետության այդ հատվածի տարածաշրջանի պետական մարմնի ներկայացուցիչն եմ`նախագահի վստահությամբ, և ես այն մարդն եմ, ում վրա ինքը դրել է այդ մարզի զարգացման ու այնտեղի ամեն մի բնակչի պատասխանատվությունը:
Բնականաբար, մեծ պատասխանատվություն ունեմ նաև իմ ծնողնեի առաջ. նրանց թողած ավանդութները` ընտանեկան, հասարակության մեջ ունեցած հարգանքի շղթայի շարունակողը պիտի լինեմ: Ի վերջո` իմ ունեցած դերն ու հեղինակությունն այդ պատասխանատու պաշտոնի համար մի գուցե նվազ է, դրա համար էլ ես մի քիչ գողանում եմ ծնողներիս ավանսը, որ ես էլ որոշ ժամանակ անց ինձնից հետո թողնելու բան ունենամ:

-Մարզպետի պաշտոնը քաղաքական պաշտոն է և կարծիք կա, որ նշանակումից հետո քաղաքական ուժի հանդեպ պատասխանատվության չափից ավել զգացումը խանգարում է չինովնիկին ազատորեն աշխատել, այդ կույր պատասխանատվությունը խզում է կապը բնակչի ու համայնքային ղեկավարի միջև: Այս առումով` Ձեզ ապահովագրված համարո՞ւմ եք:
-Այո, կա ու բնական է, որ իմ կուսակցության հանդեպ պիտի ունենամ պատասխանատվություն, բայց դա չի նշանակում որ կուսակցության պահանջը իմ ավելի լավ աշխատելը չէ կամ դուրս է իմ գործառույթների շրջանակներից: Որքան մեծ է պատասխանատվությունն իմ քաղաքական թիմի առաջ, նույնքան մեծ է այն` իրենց հույսերն արդարացնելու առումով `ամեն մի համայնքի, ամեն բնակչի համար տարվող աշխատանքների մասով:

-Դուք մարզպետ եք նշանակվում այն բանից հետո, երբ մարզում դժբախտ միջադեպի պատճառով կորուստ ունեցավ Ձեր ընկերոջ ընտանիքը, նախկին մարզպետը հրաժարական տվեց: Այս նախապատմությունը, Սուրեն Խաչատրյանի մեծ ցանկությունը` մնալու այդ պաշտոնում և Ձեր ընկերոջ արյան դեռևս թարմ հետքերը կարծում եք չե՞ն կաշկանդի Ձեզ:
-Անկեղծ ասած, իմ նշանակումը, կարծես թե, եղավ ֆորսմաժորային պայմաններում և բնական է, կյանքը պիտի շարունակվի: Այո, միջադեպից հետո տեղի ունեցավ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, և այդ երևույթը դեռ իրավական հարթության մեջ չի ստացել իր ռեալ գնահատականը: Ես իմ աշխատանքում պիտի փորձեմ սառը նայել իրավիճակին, որպեսզի կարողանամ հաղթահարել ինքս իմ մեջ այդ ամենը ու անցնել առաջ:

-Այն , ինչ տեղի ունեցավ հունիսի 1-ին` Սուրեն Խաչատրյանի տան բակում, Ձեզ համար ամեն ինչ պա՞րզ է, հստա՞կ է և որն է Ձեր գնահատականը այս միջադեպին:
-Ես մեծ ցավ ու ափսոսանք եմ ապրում տեղի ունեցածի համար, իսկ իմ գնահատականը ճիշտ կլինի հնչեցնել իրավական դաշտում երևույթի վերաբերյալ վերջանական եղզրահանգումը ստանալուց հետո:

-Կարծում եք, Ձեզ կհաջողվի՞ ցրել Սյունիքում վաղուց արմատացած վախի մթնոլորտը և աշխատել մարդկանց հետ ավելի քաղաքակիրթ մակարդակում
:
-Կարծում եմ, վախի մթնոլորտի մասին տարածված տեսակետը ուռճացված խոսակցություններ են, հիշեք պատերազմ տեսած սյունեցուն վախեցնելը այդքան էլ հեշտ բան չի:

-Տեսնում եմ` մերձավորների ու պաշտոնյաների կողմից զանգերն ու շնորհավորանքներն իրար չեն զիջում, Ձեզ շնորհավորեց նաև Սյունիքի մարզպետի պաշտոնի ամենամեծ հավակնորդ Խաչիկ Ասրյանը: Իսկ Սուրեն Խաչատրյանը շնորհավորե՞լ է Ձեզ:
-Դեռևս հրամանագիրը չկա, որ ես մարզպետ եմ նշանակվել, դրա համար էլ իր զանգը չեմ ստացել:

-Իրո՞ք, կարծում եք դա էր խանգարում Սուրեն խաչատրյանին , որ շտապեր շնորհավորել Ձեզ:

-Համ էլ առավոտ է, լույսը նոր է դեռ բացվել (ծիծաղում է....)

-Դուք ամենաերիտասարդ մարզպետն եք լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Ինչո՞վ սա կարտացոլվի Ձեր վարչարարական աշխատանքներում, Ձեր մոտեցումներում:
-Միգուցե ավելի երիտասարդ տաիրքում եմ այս պատասխանատու պաշտոնը ես ստանձնում, բայց ասեմ , որ իմ երիտասարդ լինելու հանգամանքն ինձ ոչ թե վախ , այլ մեծ ուժ է ներշնչում և դա անպայման իր հետքը կթողնի թե նախաձեռնություններում և թե վարչարարական աշխատանքներում, վստահեցնում եմ:

-Խորհրդարանում էլ ինչ-որ շրջանում ամենաերիտասարդ պատգամավորն եք եղել, բայց այս հանգամանքը, կարծես, ընդգծված չի դրսևորվել Ձեր գործունեության մեջ:

Օրենսդրական ակտիվ նախաձեռնություներով չփայլող երիտասարդ կադրը կարո՞ղ է եռանդուն ու նախաձեռնող լինել գործադիրում:
-Ես տեխնոկրատ մտածողության տեր մարդ եմ, մեծացել եմ ինժեներների ընտանիքում և ինձ ավելի հեշտ վերագտնում եմ իրական հատվածում: Իհարկե, ինձ համար փայլուն դպրոց է եղել խորհրդարանը, բայց թե ինչպես կաշխատեմ գործադիրում, դրա լավագույն պատասխանը կարծում եմ կտա ժամանակը, համենայն դեպս կապացուցեմ իմ աշխատանքով:

-Կարծես պրակտիկա է դարձել` վերջերս մարզպետ են նշանակվում ուժային կառույցների խոշոր տրամաչափի գործիչներ, որոնք մեծ ազդեցություն ունեն ոչ միայն ուժայիններում` այլև հասարակության մեջ: Այդ ազդեցության ու լծակների առումով,  կարծում եք, դժվարություններ չե՞ք ունենա, որպեսզի հեշտությամբ կառավարեք մարդկանց:
-Չգիտեմ որքանով է դա բաց, որ ես չունեմ ուժային կառույցներում աշխատանքային փորձ ու լծակներ: Չմոռանանք, որ  մարզպետ-գենարելների ու գնդապետների կողքին կան նաև պատվարժան շատ մարդիկ, ովքեր ուժայինից չեն: Այնպես որ` խնդիրը ծրագրերը կյանքի կոչելու ու մարդկային հարաբերություններում ճիշտ մոտեցունմեր դրսևորելու մեջ է:
Խոստանում եմ արդարացնել և իմ հայրենակիցների ,և իմ կուսակցության ու նրա առաջնորդի հույսերը:

-Բնական է, որ հանդիպել եք Նախագահին, այս նշանակումով ինչ խնդիր նա դրեց Ձեր առջև:
-Ես` որպես մարզպետ, ճիշտ պետք է կարողանամ իրականացնել երկրի ու մարզի զարգացման քաղաքականությունը:

-Ինչ փոփոխություներ կզգա իր մաշկի վրա մեկ տարի անց սյունեցին:
-Շտապել պետք չէ, մենք դեռ կունենանք առիթներ այդ մասին խոսելու, գնահատականներ տալու:

-Ինչ դերակատարություն կունենա Ձեր հայրը Ձեր որոշումներում:

-Հայրս հանրապետության ամենախոշոր տնտեսության ղեկավարներից մեկն է, երկար տարիներ եղել է ՀՀ թիվ 1 հարկատուն և բնական է, որ մշտապես մեծ դերակատարություն է ունեցել տարածաշրջանում սոցիալտնտեսական հիմնախնդիրների լուծման գրեթե բոլոր ծրագրերում: Նա լավ է տիրապետում իրավիճակին, և իր բանիմացությամբ, իր փորձառությամբ ու իր խորհուրդներով մեծ դերակատարություն կունենա իմ նախաձեռնություններում իմ ծագրերում: Ես անկեղծորեն ակնկալում եմ իր աջակցությունն ու իր փորձը ինձ համար այս կարևորագույն ժամանակահատվածում:

-Ինչի՞ց է սկսելու Վահե Հակոբյանը, որ ոլորտից:

- Կան շատ հետաքրքիր ծրագրեր և դրանք ի մի բերել, հստակեցնել ձևակերպել է պետք, բայց նախ սպասենք հրամանին (նշանակմանը) հետո նոր միայն կլծվենք աշխատանքի: Մեծ ոգևորություն ունեմ, մեծ ցանկություն աշխատելու ու դրա համար ունենք բոլոր նախադրյալները:

-Պատրաստվում եք առաջին իսկ օրվանից կադրային ջարդ սկսել մարզպետարանում և բերել ձեր թիմը:
- Մարդկայն հարաբերություներում որևէ մեկի հետ խնդիրներ չունեմ, բոլորի հետ առավել ևս մարզպետարանի աշխատակիցների հետ տարիներ շարունակ ջեր-ջերմ հարաբերւոթյուների մեջ եմ եղել` թե աշխատանքյին, թե ընկերական:

-Այիսնքն`  պատրաստվում եք հենվել Սուրեն Խաչատրյանի թիմի վրա և կտրուկ փոփոխություների չե՞ք գնա:
- Մարզպետարանը, գիտեք, քաղծառայության ինստիտուտ է, կան նաև ընտրված համայնքապետեր, բոլորն էլ լուրջ մարդիկ են ու կա մեծ ռեսուրսներով թիմ: Կարծում եմ` մենք կկարողանանք այդ ռեսուրսները ռացիոնալ օգտագործել: Էլի եմ ասում, լավ հարաբերություններ են եղել ու բնականաբար, դա ես բարձր եմ գնահատում: Կլինեն սկզբունքներ, և թիմը կսկսի աշխատել: Հնարավոր է լինեն նաև խնդիրներ, բնականաբար, դրանց գնահատականն էլ կտրվի:

-Ամեն դեպքում նոր նշանակումներ մարզպետարանում կլինե՞ն` թեկուզ տեղակալների ֆորմատով:
- Առաջին նշանակումը իմը պիտի լինի, բայց դա դեռ չկա: Ես որ նշանակվեմ` մնացածը հետո կտեսնենք` ինչ կանենք:

- Թիվ 38 ընտրատարածքում, ինչ եք կարծում, ում կփոխանցվի էստաֆետը Ձեզնից հետո` որպես պատգամավորության ՀՀԿ թենածու:
-Դա պրոցես է, այսքան շուտ դրա մասին խոսելը կարծում եմ ճիշտ չէ, համենայն դեպս անուններ ինձ հայտի չեն, երբ ՀՀԿ-ն իր թեկնածուին որոշի` կիմանանք:

-Ձեր կերպարն ավելի շատ բարի, զուսպ և խաղաղասեր մարդու տպավորություն է թողնում, մինչդեռ Ձեր մարզին, ասում են , սարսափ տարածող, ազդեցիկ ու կամային ուժեղ հատկանիշներով օժշտված մարդ է հարկավոր: Որն է Ձեր այն ուժեղ կողմը, որով կկարողանաք Սյունիքի պես մարզում արագ մոբիլիզացնել ուժերը, լեզու գտնել մարզի բազմակուսակցական հեղինակությունների հետ ու աշխատել:
-Երևի թե իմ բարությունը, ինչպես որ Դուք եք նկատել: Կարծում եմ բարությունը այն հիմնական արգումենտը կլինի, որի վրա կհենվեմ ու կցանկանայի բոլորը հիմնվեին իրենց հարաբերություներում այդ «զենքի» վրա:

-Պարոն Հակոբյան, պատրաստվում եք հետևել մարզպետների ձևավորած ավանդույթին, Ձեզ էլ հաճախ կտեսնենք Մարիոթում հավաքված մարզպետների սեղանի շուրջ:

-Գիտեք, եթե մարդը աշխատանքի ընթացքում հոգնում է և դուրս է գալիս իրեն հաճելի ինչ-որ միջավայրում մի բաժակ սուրճ խմելու, չեմ կարծում` դրա մեջ ինչ որ վատ բան կա: Եթե վաղը ես էլ օրվա ծանրաբեռնածությունից հետո դուրս գամ, Կապանում սրճարաններից մեկում սուրճ խմեմ, դրանում ոչ մի արտառոց բան չկա: Ի վերջո մարդկանց համար էլ անմիջական շփուների համար առիթներ կլինեն, արարողակարգից դուրս շփումներ, հանդիպումներ կլինեն, քննարկումներ որոշ հարցերի շուրջ, բնական է դա:

Նախորդիվ` Կհենվի՞ Վահե Հակոբյանը Սուրեն Խաչատրյանի թիմի վրա. Հարցազրույց


Հեղինակ`
Սյուզի Բադոյան
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}