Հուլիսի 6-8-ը ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 5-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 6-9-ին տեղումների հավանականությունը փոքր է: