Հալեպի հայկական թաղամասերը ծանր հրթիռակոծության են ենթարկվել. կա երեք վիրավոր
Հալեպի հայկական թաղամասերը հուլիսի 5-ին ամբողջ օրը ծանր հրթիռակոծության են ենթարկվել: Մեծ թվով հրթիռներ են արձակվել Սուլեյմանիե, Նոր Գյուղ և Աշրաֆիյե շրջաններում: Ըստ տարբեր տվյալների` Հալեպում վիրավորվել է երեք հայ, որոնցից մեկի վիճակը բավականին ծանր է: Այս մասին հայտնում է lradou.com կայք:
Հիշեցնենք, որ Սիրիայում երկու տարուց ավելի շարունակվող հակամարտության ընթացքում, ըստ ՄԱԿ վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 93.000 մարդ, փախստականների թիվը հատել է 1.5 մլն-ի սահմանը, իսկ ներքին փախստականներինը՝ 4.25 միլիոնը: Զոհված հայերի թիվը գերազանցում է 40-ը: